ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) փաստահավաք փորձագիտական խմբին։ Նախարարությունից հայտնում են, որ խումբը մարտի 27-ից ապրիլի 6-ը Հայաստանում առաքելություն է իրականացնում` նախապատրատելու Հայաստանի ներդրումային քաղաքականության վերանայումը հետեւյալ ռազմավարական ուղղվածությամբ. «Ինչպե՞ս ներգրավել արտահանմանն ուղղված եւ արդյունավետության բարձրացմանը միտված ներդրումներ»: Նախարարը չափազանց կարեւորել է խմբի առաքելությունը Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից։ Առաքելության ներկայացուցիչ Մասսիմո Մելոնին նշել է, որ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից գերազանց աջակցություն են ստացել՝ արդյունավետ իրականացնելու իրենց հետազոտությունները։ Նա ներկայացրել է նախորդ օրերին տեղի ունեցած քննարկումները, հետաքրքությունների շրջանակը, ինչպես նաեւ զեկույցի կազմման եւ ամփոփման ժամկետները։ Կողմերը քննարկել են առաքելությանը հետաքրքրող հարցերի շրջանակ՝ կառուցվածքային խնդիրներից մինչեւ օրենսդրական կարգավորումներ։ Մասնավորապես, անդրադարձ է եղել արտահանմանը միտված ներդրումների ներգրավման ներուժ պարունակող տնտեսության ճյուղերին։ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի փորձագիտական խումբը Շվեցարիայում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչ Հայկ Հովhաննիսյանի ուղեկցությամբ Հայաստանում հանդիպումներ եւ քննարկումներ է ունենում 50-ից ավելի ձեռնարկատերերի, բիզնես ասոցիացիաների, միջազգային եւ դոնոր կազմակերպությունների, ինչպես նաեւ պետական կառույցների հետ։ UNCTAD-ը նմանատիպ զեկույցներ է պատրաստել աշխարհի շուրջ 50 երկրների համար։ Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպության պատրաստած զեկույցների վրա են հիմնվում խոշոր երկրներ` երրորդ պետությունների ներդրումային միջավայրի վերաբերյալ սեփական զեկույցները պատրաստելիս: UNCTAD-ը նաեւ ունի գործիքակազմ առաջարկված բարեփոխումների կիրարկման ուղղությամբ աջակցություն ստանալու դյուրացման համար: 2018 թվականին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մասնակցելով UNCTAD-ի կողմից կազմակերպված Համաշխարհային ներդրումային համաժողովին, խնդրագրով դիմել էր կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ պատրաստել Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույց: Վիճակագրական հետազոտությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ պատշաճ մակարդակի կիրարկվել են UNCTAD-ի զեկույցի առաջարկությունները, գրանցել են օտարերկրյա ներդումների մինչեւ եռապատիկ աճ զեկույցի հրապարակմանը հաջորդող 5 տարիների ընթացքում: 2016-2017 թվականներին, երբ գլոբալ անդրսահմանային ներդրումային հոսքերը գրանցել են 23%-ոց անկում, այդ երկրներն ունեցել են օտարերկրյա ներդրումների 29%-ոց աճ: Կարեւոր է նաեւ նշել, որ փորձագիտական խումբը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, ովքեր այս տեսակ ուսումնասիրություններ են իրականացրել տասնյակ երկրներում եւ չեն ներկայացնում որեւէ բիզնես կամ քաղաքական շահ:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01