Հայաստանը ՏՏ ոլորտում մի շարք առավելություններ ունի: Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի ղեկավար, Հայաստանի վարչապետին կից Իրավազորության հարցերով խորհրդի քարտուղար Աշոտ Ասլանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի ամենակարեւոր առավելություններն են հարուստ մշակույթը՝ այդ բառի լայն իմաստով, ինչպես նաեւ կրթության բարձր մակարդակը: «ՏՏ գրավչության տեսակետից Հայաստանին, անկասկած, առավելություն են տալիս հարուստ մշակույթը եւ երկրում տարբեր լեզուներով խոսող մարդիկ»,- նշեց նա: Ասլանյանը շեշտեց, որ բացի այս առավելություններից, Հայաստանում զարգացած է նաեւ ՏՏ ընկերությունների բիզնես միջավայրը, բացի դրանից, ակնհայտ է մրցակցային շուկաներ դուրս գալու հայկական ընկերությունների ձգտումը: «Մենք ձգտում ենք, որ ՏՏ ոլորտը գրավիչ լինի ոչ միայն բիզնեսի համար, այլեւ մարդկանց, որոնք գաղափարների կրող են: Գաղտնիք չէ, որ այսօր հենց գաղափարներն են խոշոր փողերի աղբյուրը»,- եզրափակեց նա: Հիշեցնենք, որ ապրիլի 4-5-ը Երեւանում տեղի կունենա ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատարների` Intel Corporation-ի, «Սկոլկովո հիմնադրամի», «Մարվել Դիստրիբուցիա»-ի, Dell EMC-ի, Hewlett Packard Enterprise-ի, ABBYY-ի, IBM-ի, «Կասպերսկու լաբորատորիայի», «Յանդեքս»-ի եւ ուրիշների մասնակցությամբ գագաթնաժողով:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01