Հայաստանը միշտ առանձնացել է ուժեղ ինտելեկտուալ դպրոցով: Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Համակարգչային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլեւը: Նրա խոսքով՝ Հայաստանում պահպանվել են ԽՍՀՄ-ի տարիներին գոյություն ունեցած ծիլերը, ինչը հաջողության երաշխիք է դարձել: «ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստում է այն բիզնեսը, որը երկրում չէ, հետադարձ ներդրումներով ներդումներ է կատարում ոլորտում», - նշեց նա: Ապրիլի 4-5 Երեւանում կայանալիք ՏՏ գագաթնաժողովի թեմային անդրադառնալով՝ Կոմլեւն ընդգծեց, որ Ասոցիացիան 2003-ից համաժողովներ է անցկացնում, հիմնականում Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ուկրաինայում: Հայաստանում համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Դրան կմասնակցի մոտ 200 մարդ, այդ թվում ակնկալվում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մասնակցությունը: «Համաժողովի նպատակը ՏՏ բիզնեսի հեռանկարների, ոլորտի աջակցությանը հայկական եւ ռուսական միջոցների արդյունավետության բարձրացման մասին քննարկումն է, փորձի փոխանակումը: Բացի այդ կքննարկվեն ՏՏ բիզնեսի փոխներթափանցման հեռանկարները, կադրային եւ այլ հարցերի լուծման փորձը», - եզրափակեց նա: Իր հերթին «Հայաստանի իրավասություն» հիմնադրամի «Հերունի ազգային տիեզերական կենտրոն» նախագծի ղեկավար Արեւիկ Սարգսյանը նշեց, որ նախատեսված է նաեւ խորհրդային գիտնական Պարիս Հերունու կողմից 1985թ. ստեղծված Հերունի հայելային ռադիոաստղադիտակի վերականգնման (աշխարհի առաջին ռադիոաօպտիկական աստղադիտակ) նախագծի իրականացման քննարկումը: Հիշեցնենք, որ ապրիլի 4-5-ը Երեւանում տեղի կունենա ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատարների` Intel Corporation-ի, «Սկոլկովո հիմնադրամի», «Մարվել Դիստրիբուցիա»-ի, Dell EMC-ի, Hewlett Packard Enterprise-ի, ABBYY-ի, IBM-ի, «Կասպերսկու լաբորատորիայի», «Յանդեքս»-ի եւ ուրիշների մասնակցությամբ գագաթնաժողով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01