Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում «Ելք» դաշինքի անդամների ու «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև 2017-ի մարտին տեղի ունեցած միջադեպի գործով փաստաբան Հայկ Ալումյանը վկայի կարգավիճակով հարցաքննվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետքրքրվեց՝ ինչպես է հասկացել, որ ատրճանակի մեջ կան մարտական փամփուշտներ։ Հիշեցնենք, 2017 թվականի մարտի 31-ին Հարավ-Արևմտյան թաղամասում զինված հարձակում էր տեղի ունեցել «ԵԼՔ» դաշինքի վստահված անձանց վրա։ ԵԼՔ դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ատրճանակի լուսանկարը, որով հարձակում էր տեղի ունեցել։ «Տեսեք, ինքը թմբուկավոր ատրճանակն էր, ու այդ թմբուկի անցքերի մեջ երևում է, որ գնդակավոր փամփուշտ է, այսինքն՝ ոչ մարտական փամփուշտն այլ կերպ է լինում», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե վստահ չէ, որ ատրճանակը հետևի կողմից ստուգել է, բայց դիմացի կողմից երևում էր, որ մարտական է։ Արթուր Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց՝ գործով նախաքննությւնն իրականացնող քննիչ Նավոյանի հետ Նիկոլ Փաշինյանը հարաբերություններ ունեցե՞լ է։ «Ե՞րբ», - հարցրեց Փաշինյանը։ «Առ այսօր», - արձագանքեց Ալումյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Նավոյանի հետ առ այսօր հարաբերություն չի ունեցել, միայն հիշում է, որ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ Նավոյանը, եթե չի սխալվում, իրավաապահ համակարգի այն աշխատողներից էր, ովքեր աջակցում էին Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը։ «Մինչև նախաքննությունը շփոււմ չեմ ունեցել, նախաքննության ընթացքում հարցաքննել է, իսկ նախաքննությունից հետո, հնարավոր է, զանգած լինի ինքը ինձ, կամ ես իրեն, վստահ չեմ, դա պետք է ստուգվի, իսկ հաջորդ շփումը եղել Հանրապետության հրապարակում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Դատական նիստը նախագահող դատավորը Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում հարցերը։ «Քննիչի վերաբերմունքը վկայի նկատմամբ անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանք կարող է առաջացնել, իմ հարցը ավելի խորը ենթատեքստ ունի, քննիչը ոչ թե աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հանրահավաքի ժամանակ, քննիչը աջակցությունն է հայտնել պարոն Փաշինյանի կողմից ղեկավարած քաղաքական ուժին», - ասաց Ալումյանը։ Դատավորը Ալումյանին խնդրեց հարցերն ավելի կոնկրետ ձևակերպել։ Ալումյանն ասաց, որ հարց ունի նաև հեռախոսային խոսակցության բովանդակության վերաբերյալ, ինչը, նրա խոսքով, նույնպես կարող է անաչառությունը կասկածի տակ դնել։ «Վկան դատարանում հայտնեց, որ նախաքննության ընթացքում քննիչ ու դատավարության մասնակից հարաբերություն է եղել, եթե ունեք կասկածի տակ դնելու հանգամանք՝ դա արձանագրեք ու դրանից բխող հարցեր տվեք», - ասաց դատավորը։ Ալումյանը կոչ արեց դատավորին թույլ տալ հնչեցնել իր հարցերն ու լսել դրանց պատասխանները։ «Չէ, հաստատ հարցը կարճն ու երկար չէ», - խոսքը շարունակեց դատավորը, երբ միջամտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ասաց, որ չի առարկում։ «Ես չեմ առարկում, որ այդ հարցերին պատասխանեմ։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ բոլոր հարցերին ավելի մանրամասն պատասխանեմ, ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում, ես դատարանից թաքցնելու որևէ բան չունեմ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Այդ հայտարարությունից հետո դատավորը թույլ տվեց Ալումյանին շարունակել հարցերը։ Արթուր Այվազյանն ասաց, որ ձեռնպահ է մնում հարցեր տալուց։ Դատարանը, նույնպես, հարցեր չուներ։ «Ազատ եք»,-դիմելով Փաշինյանին՝ ասաց նիստը նախագահող դատավորը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01