«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ գլխավոր դատախազը անշարժ և շարժական գույք չունի:
2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազմել է 8 000 000 ՀՀ դրամ: Նշված հարկային տարում Ա. Դավթյանի եկամուտների հանրագումարը կազմել է 13 530 881 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից:

Առաջինի դեպքում եկամուտը կազմել է 13 245 751 ՀՀ դրամ, երկրորդի դեպքում՝ 285 130 ՀՀ դրամ: Ինչպես 2018թ.-ին, այնպես էլ 2017թ. հարկային տարում Ա. Դավթյանի դրամական միջոցը 8 000 000 ՀՀ դրամ էր կազմել:
Այդուհանդերձ, 2017թ. հայտարարագրում Ա. Դավթյանի եկամուտների հանրագումարն ավելի մեծ թիվ էր կազմել՝ 15 809 013 ՀՀ դրամ:

Ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի, գլխավոր դատախազը 2017թ. հայտարարագրում նշել էր նաև այլ եկամտի մասին, որը կազմել էր 1 750 000 ՀՀ դրամ: Նախորդ հայտարարագրում առկա էր նաև 2017թ. հարկային տարում 43 000 000 դրամ արժողությամբ առանձնատուն, ինչպես նաև հողամաս, որը 2017թ. հարկային տարում օտարվել է 102 445 ՀՀ դրամով
Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնել է 2016 թվականից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44