Լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը երկրորդ տեղը գրավեց Եգիպտոսի Հուրգադա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Ապրիլի 4-5-ը տեղի ունեցած մրցաշարին մասնակցեցին լրագրողական թիմեր Հայաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից եւ Սուդանից։ Մասնակիցների թվում էր նաեւ Եգիպտոսի տուրիզմի պետական գործակալության թիմը։ Հայ լրագրողները 6 խաղերում տարան 4 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, գրանցեցին մեկ ոչ ոքի եւ 13 միավորով գրավեցին երկրորդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձած Եգիպտոսի թիմը նույնպես հավաքեց 13 միավոր, բայց իրար միջեւ խաղերի շնորհիվ զբաղեցրեց առաջին տեղը: Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Վահրամ Մկրտչյանը, որը մի շարք դրվագներում Հայաստանի թիմին փրկեց գոլից: Մրցաշարն անցկացվեց շրջանաձեւ համակարգով, եւ բոլոր թիմերը 2 օրում մրցեցին իրար հետ: Հայ լրագրողներին աջակցելու էին եկել նաեւ Եգիպտոսում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը եւ հյուպատոս Ստեփան Գեւորգյանը: Լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականն ունի միջազգային մրցաշարերի մասնակցության մեծ փորձ: Հայ լրագրողները 3 տարի անընդմեջ բրոնզե մեդալակիր են դարձել Լիտվայում անցկացվող ավանդական միջազգային մրցաշարում: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հայ լրագրողները Եգիպտոս են մեկնել «Անռիվա-Տուր» ընկերության (Air Cairo ավիաընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում) եւ TotoGaming-ի աջակցությամբ։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44