Բրիտանիայի քաղաքացիները սկսկել են անձնագրեր ստանալ, որոնց շապիկին բացակայում են «Եվրոպական միություն» բառերը՝ չնայած նրան, որ երկիրը դեռ դուրս չի եկել ԵՄ-ից, գրում է Press Association-ը: Բրիտանիայի ՆԳՆ ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ նոր տեսակի անձնագրերի տրամադրումը սկսվել է մարտի 30-ից, թեեւ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը, որը պետք է կայանար մարտի 29-ին, հետաձգվել էր, քանի որ բրիտանացի պատգամավորները արդեն երեք անգամ հրաժարվել են բրեքսիտի պայմանների մասին պայմանագիրը հաստատել: Ընդ որում բրիտանացիները, որոնք իշխանություններին դիմում են նոր փաստաթղթերի համար, դեռեւս կարող են «Եվրոպական միություն» գրությամբ անձնագիր ստանալ եւ ձեւակերպման երկու տարբերակներից մեկն ընտրել չի կարելի: «Մնացած անձնագրային բլանկներն օգտագործելու եւ հարկատուների միջոցների ավելի ռացիոնալ օգտագործման համար, նշված ամսաթվից հետո (մարտի 29) դեռեւս կարճ ժամանակահատվածում կտրվեն «Եվրոպական միություն» գրությամբ անձնագրեր», -նշել են Բրիտանիայի ՆԳՆ-ում՝ ընդգծելով, որ երկու տեսակի անձնագրերի միջեւ այլ տարբերություններ չկան եւ երկուսն էլ կարող են օգտագործվել արտասահմանում ուղեւորությունների ժամանակ: Նախատեսվում է, որ 2019-ի հոկտեմբերից բրիտանական անձնագրերը եւս մեկ փոփոխություն կկրեն. կփոխվի ԵՄ երկրներում ընդունված շապիկի մուգ կարմիր գույնը եւ կդառնա մուգ կապույտ: Բացի այդ անձնագրերը մի շարք առանձնահատկություններ կունենան, որոնք պետք է բացառեն փաստաթղթերի կեղծման հնարավորությունը: Նոր անձնագրերի արտադրության համար գործարքը, որը բրիտանական իշխանություններն անվանում են աշխարհում տեխնոլոգիապես ամենակատարյալը, կնքվել է ֆրանս-նիդերլանդական Gemalto ընկերության հետ: Ըստ ԶԼՄ-ի՝ 11.5 տարվա համար նախատեսված գործարքի գումարը կազմում է 260 մլն սթերլինգ (340 մլն դոլար):
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44