Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մեջ ներառված է նաև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությունը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը կվերականգնվի, այսինքն՝ 2022-ին կրկին անցում կկատարենք 5-5 տոկոսի՝ ներկայիս 2,5% -7,5-%-ի փոխարեն։ Այս փոփոխություններն արվում են եկամտահարկի համահարթեցման համատեքստում։ Tert.am-ը նախագծի փոփոխությունների, տրված խոստումները չներառելու հետ վերաբերյալ խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ:
- Տիկի՛ն Բաթոյան, կուտակային համակարգին քաղաքացիների մասնակցությունը կրկին դառնալու է 5 տոկոս։ Այս դրույթի քննարկման ժամանակ նախկինում նախարարը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Ի վերջո, որոշվեց նվազեցնել շեմը ժամանակավորապես և քննարկել օրենքը։ Այս օրենքի վերջնական տեսքն ինչպիսի՞ն կլինի՝ հաշվի առնելով օրենքի հետ կապված հանրային դժգոհությունը։
- Օրենքը, ի վերջո, կընդունվի այն տեսքով, որը կհաստատի Ազգային ժողովը։ Օրենքի հետ կապված յուրաքանչյուր կարծիք հնչելու իրավունք ունի, յուրաքանչուր կարծիք պետք է լսված լինի։
- Փոփոխություն անելիս հանրային քննարկումներ եղե՞լ են։
- Օրենքի փոփոխությունների հետ կապված հանրային քննարկումներ եղել են այն ժամանակ, երբ նախարար էր Մանե Թանդիլյանը, դրանից հետո քննարկում չի եղել։ Կրկնեմ, որ յուրաքանչյուր կարծիք պետք է լսել, քննարկել, բայց օրենքը վերջնական ընդունում է ԱԺ-ն։
- Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ունի բացարձակ մեծամասնություն, վտանգ կա, որ չեն ընդունվի օրենքի ընդդիմախոսների առաջարկները, և կլինի այն, ինչ ի սկզբանե ներկայացրել է Կառավարությունը։
- Փաշինյանի կառավարությունն ունի ժողովրդի մեծամասնության ձայն, Ազգային ժողովն էլ ընտրվել է ժողովրդի մեծամասնության քվեի շնորհիվ։ Քաղաքացին տվել է իր ձայնը, ԱԺ-ն իրավասություն և լեգիտիմություն ունի այդ որոշումը կայացնելու։
- Երբ քաղաքացին իր ձայնը տալիս էր Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, խոստում ուներ, որ պարտադիր կուտակային համակարգն այնպիսի փոփոխությունների պետք է ենթարկվի, որ այնքան գրավիչ կլինի, որ նույնիսկ մինչև 1974 թ․-ին ծնվածները ցանկություն կունենան միանալ, ինչն այս փոփոխություններում չկա։
- Նախ ուզում եմ հիշեցնել այն, ինչի մասին նաև Նիկոլ Փաշինյանն է բազմիցս ասել, որ երբ Փաշինյանը պատգամավոր էր, այլ իրավիճակ է եղել, այս պահին մենք այլ իրավիճակ ունենք։ Հիմա կա օրենք, որը հասել է ինչ-որ կետի, կիրառվում է, նախկինում չկար։ Իրավիճակները տարբեր են։ Ինչ վերաբերում է խոստումներին, այս պահին չգիտեմ, թե կոնկրետ որ խոստումների մասին եք խոսում։
- Օրենքին դեմ հանդես եկողներն առաջարկում էին, օրինակ, որ քաղաքացու կողմից վճարվող 5 տոկոսն իջեցվի, ֆոնդից գումարն ավելի շուտ վերցնելու համար նախատեսված հիվանդությունների ցանկը փոփոխության ենթարկվի, ֆոնդից կարողանային պարտք վերցնել և այլն։ Ընդդիմախոսների առաջարկները չեն ներառվել, փոխարենը՝ 2,5 տոկոսից կրկին վերադառնում ենք 5 տոկոսի։
- Այս պահին եղած նախագիծը պարտադիր կուտակայինի նախագիծը չէ, այլ Հարկային օրենսգրքի փաթեթի հետ եկած է։ Միայն ժամկետների հետ կապված կոսմետիկ փոփոխություններ են, այս պահին մենք չենք հասել փուլին, որ Ձեր ասած կամ մյուս առաջարկները ներառենք կամ չներառենք։
- Ուզում եք ասել, որ ներկայիս փոփոխությունները վերջնակա՞ն չեն, դեռևս քննարկումներ կլինե՞ն։
- Քննարկումներ եղել են ու լինելու են։ Կարևորը մի բան պետք է հասկանանք՝ ցանկացած տարբերակ, որը պետք է առաջարկվի, կամ մարդիկ հնչեցնում են, այդ ժամանակ պետք է հիշենք, թե որն է կուտակային կենսաթոշակային համակարգի նպատակը, իսկ դա մարդուն արժանապատիվ ծերություն ապահովելն է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հնարավորինս քիչ ռիսկի ենթարկենք բուն նպատակը՝ իհարկե, փոփոխություն անելով այնտեղ, որտեղ կարող ենք։
Պետք է հասկանալ, թե որքանով են ռիսկային օրենքի բուն նպատակի համար արված առաջարկները։ Մենք ի՞նչ ենք ուզում ունենալ՝ արժանապատիվ ծերություն, թե՞ ուզում ենք այսօր մի քիչ գումար վճարել, ֆոնդից գումար վերցնելու հնարավորություն ունենալ և այլն։ Ամեն դեպքում սա չեմ համարում օրենքի վերջնական փոփոխություն։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01