Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի շրջանակներում ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:
Արարատ Միրզոյանը գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ միջազգային դիտորդների կողմից տրված բարձր գնահատականը: Խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը Միջխորհրդարանական միության անդամ է 1995 թվականից եւ վստահություն հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովի պատգամավորներն առավել ակտիվ կերպով կներգրավվեն կազմակերպության աշխատանքներում:
Գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ կարծիք հայտնել, որ Հայաստանի խորհրդարանականների ներկայությունը Միջխորհրդարանական միությունում աջակցում է աշխարհում ժողովրդավարության թարմացման գործընթացին: Կողմերը քննարկել են համագործակցության խորացման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը եւ պայմանավորվել մոտ ապագայում Միջխորհրդարանական միության հովանու ներքո Երեւանում կազմակերպել կանանց քաղաքական մասնակցությանը նվիրված աշխատաժողով:
Հանդիպմանն օրենսդիր մարմնի ղեկավարը միության գլխավոր քարտուղարին է հանձնել Միջխորհրդարանական միության կողմից մշակված «Խորհրդարաններին աջակցության ընդհանուր սկզբունքներին» հետեւելու պատրաստակամությունն արտահայտող նամակը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01