ԱԺ-ում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը կրկին տրանսգենդերի ելույթի հարցը բարձրացվեց, ինչը «Իմ քայլը» և ԲՀԿ պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց, որ ԱԺ աշխատակազմին է դիմել և խնդրել իրեն տրամադրել խորհրդարանական լսումների կապակցությամբ ԱԺ բոլոր անձանց մուտք գործելու տիկին Զոհրաբյանի դիմումը: «Դիմումի մեջ գրված է, որ խնդրում եմ լսումների մասնակիցներին թույլատրել մուտք գործել ԱԺ վարչական տարածք, այնուհետև կից ուղարկում է մասնակիցների ցանկը, որտեղ շուրջ 47 ՀԿ-ների անուններ են նշված: Ուզում եմ հավելել, որ լսումների կապակցությամբ ես ԱԺ մուտք գործելու համար գեթ մեկ անցագիր չեմ գրել»,-ասաց նա:
Այնուհետև նա դիմեց Գևորգ Պետրոսյանին, ով հայտարարել է, թե ինքն այլ պատգամավորների համբավի շնորհիվ ռեյտինգը բարձրացնելու կարիք ունի:
ԲՀԿ խմբակցությունը նիստը վարող փոխխոսնակներին հորդորում էր, որ թույլ չտան շարունակի, քանի որ օրակարգից շեղվում է: ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշեց, որ նիստն ինքն է վարում և պետք չի խանգարել:
«Դժվար է համբավ ձեռք բերել պարոն Պետրոսյանի թիմակից Էդուարդ Բաբայանի անունն ասելով, ով մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից և քաղաքացու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու համար 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել, քանի որ Պետրոսյանը հանձն է առել պայքարել պետությունը կործանող ծրագրերի ու անձանց առաջխաղացման դեմ, հուշում եմ, որ ՀՀ անկախության առթիվ համաներման շնորհիվ է պարոն Էդուարդ Բաբայանը առաջխաղացել մինչև պատգամավորական մանդատ»,-ասաց նա:
Վարման կարգով ձայն խնդրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով նկատեց, թե չի հասկանում խնդիրն ինչումն է, որ Մարիա Կարապետյանը ստիպված է այսպիսի բոցաշունչ ելույթներ ունենալ: Ապա նշեց, որ վերջինս հիշատակում է Էդուարդ Բաբայանին, մոռանալով, որ նա վիճարկվել է դատարանի որոշումը և առայժմ ոչինչ պարզ չէ:
«Ցեխ շպրտելով որևէ բան չի ստացվի և հետո, կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին տեսնել, թե ովքեր էին տրանսգենդերի տխրահռչակ ելույթից հետո ծափահարում»,-ասաց նա:
ԱԺ նիստերի դահլիճում կրկին աղմուկ բարձրացավ:
Արման Աբովյանը շարունակեց, թե տիկին Զոհրաբյանը անուն տվե՞լ է, որ Կարապետյանն այսպես վրդովվել է:
Մարիա Կարապետյանը կրկին ձայն խնդրեց և ասաց, որ ինքը ցույց տվեց, որ տիկին Զոհրաբյանի ստորագրությունն է այդ փաստաթղթի ներքևում դրված և ինքն ընդամենը փաստում էր, որ հենց նա է մուտքի թույլտվություն տվել: «Ինքն է ցանկը տվել, բայց միջանցքներում իմ անունն է տվել, իսկ ես խոսում եմ պարզ՝ բոլորի աչքի առաջ»,-ասաց նա:
Պատգամավոր Միքայել Զոլյանը խորհուրդ տվեց էմոցիաներով չառաջնորդվել, քանի որ ցանկացած թեմա կարելի է քննարկել:
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44