Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը տեսահոլովակ է պատրաստել, որում ներկայացրել է դեսպան Լին Թրեյսիի հայաստանյան գործունեության առաջնահերթությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վստահություն է հայտնել, որ Հայաստանում լավ ժամանակներ են լինելու: «2018 թվականի ապրիլից շատ բան է փոխվել այստեղ: Մեր երկու երկրներին միավորում են ընդհանուր ժողովրդավարական արժեքները: Իմ պաշտոնավարման ընթացքում ես պատրաստ եմ աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: Նրա խոսքով՝ աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները գյուղատնտեսության զարգացման համար: «Ոլորտն ինձ սրտամոտ է, քանի որ ընտանիքս Օհայոյում զբաղվում է գյուղատնտեսությամբ: Գիտեմ՝ ինչքան կարևոր է գյուղացիական տնտեսություններին աջակցելը և ուրախ եմ տեսնել, որ գյուղատնտեսական փորձի փոխանակումը Հայաստանի հետ 25-ամյա գործընկերության ընթացքում եղել է Միացյալ Նահանգների կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշում է դեսպանը: Լին Թրեյսին ընդգծում է, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վառ ապագա է սպասվում: Նրա խոսքով՝ շատ ու շատ հայ երիտասարդներ, իրենց ստեղծարար ձիրքն այս ոլորտում իրացնելով, նպաստում են, որ Հայաստանը մրցունակ լինի տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ շուկայում: «Ես սիրով կշարունակեմ դեսպանատան ջանքերն ուղղել Հայաստանի հետ գործարար և առևտրային կապերի զարգացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- ընդգծում է դեսպան Թրեյսին: Դեսպանը հավելում է, որ երկրի անվտանգությունը կարևորագույն գործոն է յուրաքանչյուր պետության համար: «Այս հարցի շուրջ նույնպես մենք ամուր հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, ինչի վառ ապացույցն է ԱՄՆ Կանզաս նահանգի հետ գործընկերության ծրագիրը: Ես բարձր եմ գնահատում Հայաստանի ներգրավվածությունն Աֆղանստանի և Կոսովոյի խաղաղապահ առաքելություններում և համագործակցությունը ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հետ: Մերօրյա աշխարհում պետք է ջանք չխնայել խաղաղության ապահովման և հակամարտությունների կարգավորման համար»,- ասում է Լին Թրեյսին: Նա կարևորել է նաև մշակութային կապերը՝ հպարտություն հայտնելով, որ աջակցում են Հայաստանի բազմադարյա մշակութային ժառանգության պահպանությանը դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նաև պատմում է, որ Օպերայի պատմական շենքը տեսնելիս հուզմունք է ապրել: «Համաշխարհային ճանաչում ունեցող «Սուսերով պարը» առաջին անգամ լսել եմ դպրոցական հասակում, իսկ այսօր հասկացա, որ այն մինչ օրս մնում է իմ ամենասիրած ստեղծագործություններից մեկը»: Տեսահոլովակի վերջում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է հայերեն. «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եմ, շատ ուրախ եմ լինել Հայաստանում»: Լին Թրեյսին ընդգծել է, որ Հայաստանում արժանացել է ջերմ ընդունելության և կազմ ու պատրաստ սպասում է գործընկերության հետագա ընդլայնմանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01