Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ համագործակցությամբ ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա ՀՀ քաղաքացի Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Պետությանը պատճառվել է 1 միլիարդ դրամի վնաս: ՊԵԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, Ս.Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով տոտալիզատոր տեսակի վիճակախաղի կազմակերպիչ համարվող ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ-ի տնօրեն, 2018թ.-ի նոյեմբեր ամսից առ այսօր, չունենալով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով որպես լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար նախատեսված հատուկ թույլտվություն (լիցենզիա), ինչպես նաև խուսափելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված բազային տուրքի 500.000-ապատիկի չափով պետական տուրքի վճարումից` Երևանի Այասի փողոցի թիվ 10/1 հասցեում նշված տեսակի վիճակախաղերը, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը և իրականացումը «ձևակերպել է» Նիդեռլանդական Կյուրասաո կղզու «Մոլախաղերի կոմիտեի» կողմից տրված թիվ 1668/JAZ լիցենզիայի հիման վրա վիճակախաղեր և ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող և իրականացնող «Էֆուսոֆթ ՆՎ» կազմակերպության անունով, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 1 միլիարդ դրամի գույքային վնաս: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44