Եվրամիության անդամ երկրները պատրաստ են հավանություն տալ հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետաձգմանը, եթե վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելի հետ գործարք կնքելու համար լրացուցիչ ժամանակն օգտագործելու իրական ծրագիր ներկայացնի: Այդ մասին հայտնել է Financial Times բրիտանական թերթը: Նրա տվյալներով՝ Լոնդոնի կողմից «վստահության արժանի առաջարկվությունների» ներկայացվելու դեպքում Brexit-ի ամսաթվի հետաձգման վերաբերյալ որոշումն ընդունելու օգտին արտահայտվել են, մասնավորապես, Փարիզը, Բեռլինը, Դուբլինը եւ Հաագան: Ինչպես ապրիլի 9-ին հայտարարել է Ֆրանսիայի՝ եվրոպական գործերի պետքարտուղար Ամելի Մոնշալենն ընդհանուր հարցերին նվիրված ԵՄ-ի խորհրդի՝ Լյուքսեմբուրգի նիստին ժամանելուց հետո, դուրս գալու ժամկետների երկարացումն «ինքնաբերաբար չի լինելու»: ԵՄ-ի ղեկավարներին հարկավոր կլինի քաղաքական առումով «հուսալի աջակցություն» եւ Մեծ Բրիտանիայի հավաստիացումներն այն դերի վերաբերյալ, որը նա խաղալու է, մնալով հանրակցության անդամ պետություն, որպեսզի խոչընդոտներ չստեղծի «եվրոպական հավակնոտ ծրագրի» ճանապարհին, հավելել է Մոնշալենը: Գերմանիայի ԱԳ նախարարության Եվրոպայի գործերի պետնախարար Միխայել Ռոտի խոսքով՝ ներկայիս իրադրությունը «շատ է հիասթափեցնում», եւ համապատասխան հետաձգումը «պետք է պայմանավորվի խիստ չափանիշներով»: Իռլանդիայի վարչապետի տեղակալ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Սայմոն Քոուվենին արտահայտվել է հօգուտ հետաձգման՝ առանց գործարքի Brexit-ից խուսափելու նպատակով, ինչը, նրա կարծիքով, կդառնար «քաղաքականության սարսափազդու ձախողում»: «Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի դա տեղի չունենա»,-նշել է Քոուվենին: Բայց, իհարկե, ինչպես ասել է նա, «պետք է գոյություն ունենա իրատեսական, վստահություն ներշնչող ծրագիր», որը կարող է համաձայնեցվել առաջիկա մի քանի օրում: Նիդեռլանդների արտգործնախարար Սթեֆ Բլոկը կարծիք է հայտնել, որ հարկավոր է աջակցել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգմանը՝ նպատակ ունենալով գործարքի կնքումը Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ: «Հենց Մեծ Բրիտանիան պետք է որոշի (երբ է նա հեռանալու),-շարունակել է նա:-Նիդեռլանդների շահերին համապատասխանում է կոշտ Brexit-ից խուսափելը, եւ եթե ավելի շատ ժամանակ պահանջվի նման իրադրություն թույլ չտալու համար, մենք պետք է համաձայնենք դրան», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01