Razm.info-ն մեկտեղել է 2019 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 13 զինծառայողի մահվան դեպքեր: Արձանագրությունը կազմվել է բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունների ու ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հարցումների պատասխանների հիման վրա: Ներկայացնում ենք աղբյուրի հրապարակած տվյալները. Ոչ մարտական կորուստներ` Հունվարի 1-ին դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանի մարմինը: Հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1 մասով (ինքնասպանության հասցնելը): Դեպքի մասին հայտնել է Tert.am կայքը։ Հունվարի 1-ին Տավուշի մարզում իր մեքենայով ավտովթարից մահացել է պայմանագրային զինծառայող Գևորգ Չոբանյանը։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ «Ռազմինֆոյին» տրամադրած տեղեկության՝ նա «գտնվել է ազատ հերթափոխի մեջ»։ Հունվարի 6-ին ենթասպա Սլավա Գևորգյանը մահացել է հիվանդանոցում` մի շարք ծանր հիվանդություններից: (Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն) Հունվարի 13-ին Սյունիքի մարզում պայմանագրային զինծառայող Խորեն Գևորգյանը մահացել է ավտովթարից։ (Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն) Հունվարի 24-ին քաղցկեղից մահացել է փոխգնդապետ Կարեն Լալայանը։ (Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն) Փետրվարի 11-ին մարտական դիրքում ժամկետային զինծառայողը սպանվել է ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը: Զինծառայողի մահվան մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը։ Փետրվարի 12-ին սրտի կանգից մահացել է ժամկետային Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը։ Նա հոսպիտալ էր տեղափոխվել լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում։ Մահվան լուրը հայտնել է ՊԲ-ն։ Փետրվարի 24-ին սեփական մեքենայով վթարից Տավուշում մահացել է պայմանագրային զինծառայող Արմեն Գրիգորյանը։ Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնել է Արծրուն Հովյաննիսյանը։ Ըստ դատախազության՝ նա եղել է ազատ հերթափոխի մեջ։ Մարտի 10-ին Կոտայքի մարզում մեկ այլ անձի վարած ավտոմեքենայի՝ էլեկտրասյանը բախվելու հետևանքով մահացել են պայմանագրայիններ Դերենիկ Դանիելյանը և Մերուժան Հակոբյանը։ (Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն) Մարտի 12-ին ՊԲ հյուսիսարևելյան դիրքերից մեկում, ենթադրաբար ծառայակցի կրակոցից մահացել է ժամկետային Կարեն Արտակի Կարապետյանը: Հարուցվել է քրգործ «Սպանություն» հոդվածով։ Դեպքի մասին հայտնել է ՊԲ-ն։ Մարտի 12-ին, ՀՀ հյուսիս-արևելքում բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել և ձորն է ընկել շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը: Մահվան լուրը հայտնել է ՊՆ-ն։ Մարտի 26-ի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ զորամասում, ենթադրաբար ծառայակցի կրակոցից մահացել է ժամկետային Արա Գեորգիի Առաքելյանը։ Զինծառայողի մահվան մասին հայտնել է ՊԲ-ն։
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44