ARM | RUS |

«Մեր սիրելի Աննա Հակոբյան, Արցախի հարցը Ձեր խելքի բանը չէ, դրանով զբաղվողներ կան, Դուք Ձեր հիմնադրամներով զբաղվեք». Զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին

09.04.19 | 22:54

ԱՄՆ կատարած շրջագայության ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն «Ամերիկայի ձայնին» հարցազրույց էր տվել, որտեղ անդրադարձել էր «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությանը, որտեղ մասնավորապես նշել էր.

«Մենք խոսում ենք «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ Ադրբեջանի կանանց դիմելը չէ։ Դա հընթացս տեղի ունեցավ։ Մենք դիմում ենք ոչ թե Ադրբեջանի կանանց, այլ ըստ էության դիմում ենք Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին, կողմերին և միջնորդություն իրականացնող երկրներին։ Մեր կոչը նրանց մեկն է ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին՝ ինչպես հայկական կողմից, այնպես էլ՝ Ադրբեջանի կողմից։

Այսինքն՝ մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել»:

Աննա Հակոբյանի այս հարցազրույցի հրապարակվելուց հետո համացանցում մեծ աղմուկ բարձրացավ, դրանց մեծ մասը վերաբերում էր այն նախադասությանը, որտեղ նշվում է, թե «զինվորները զոհաբերվել են հանուն ոչնչի»։

Այս քննարկումներից հետո Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր հարցազրույցը կոնտեքստից դուրս են ներկայացրել. «Նույն հարցազրույցում և հայկական մյուս լրատվամիջոցներին և ամերիկյան երկու հեռուստաընկերություններին տված հարցազրույցերում ես մի քանի անգամ ասել եմ, որ «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավի կոչն է՝ պահպանել խաղաղությունը և խնայել երիտասարդ զինվորների կյանքերը: Բայց ես նաև ասել եմ, որ, եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը: Իսկ դա նշանակում է՝ պատրաստ լինել նաև ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ: Ուրեմն ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել»։

Նրա այս գրառմանը հետևեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն իր ֆեյսբուքյան էջում, որտեղ վարչապետը գրել էր, որ Աննա Հակոբյանի ամբողջ ասածի էությունն այն է, որ հանուն ոչնչի զոհվում են ադրբեջանցի զինվորները, որոնք իրենց իշխանությունների հրամանով գրոհում են ԼՂ սահմանները, և ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, զոհվում են հանուն ոչնչի։

Չնայած այս պարզաբանումներին, այդուհանդերձ, քննարկումները չեն դադարում, հատկապես՝ որդեկորույս մայրերի շրջանում։

Այսօր մեր խմբագրություն էր զանգահարել Անուշ Հակոբյանը, ով 2016 թվականի հունվարին դիրքերում զոհված Արամայիս Ոսկանյանի մայրն է։ Նա խնդրում էր անպայման հրապարակել իր այս մտահագությունները:

Մեզ հետ զրույցում տիկին Անուշն ասաց, որ թե՛ Աննա Հակոբյանի, թե՛ վարչապետի բացատրություններն իրեն չեն հետաքրքրում, քանի որ վարչապետի տիկնոջ խոսքը հասկացել է այնպես, ինչպես նա ասել է։

«Ուզում եմ հիշեցնել, որ կանանց եվրասիական երկրորդ հանձնաժողովին վարչապետի տիկինը ներկայացել էր «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ զենքը պետք է զինապահեստ ուղարկել, որպեսզի այնտեղ ժանգոտվի։ Տիկին Աննա Հակոբյանը խաղաղասիրական կոչով բարձրացել էր նաև դիրքեր, փորձում էր այդպիսի խաղաղասիրական կոչերով լուծեր Արցախի խնդիրը։

Մեր սիրելի Աննա Հակոբյան, Արցախի հարցը Ձեր խելքի բանը չէ, դրանով զբաղվողներ կան, Դուք Ձեր հիմնադրամներով զբաղվեք։ Արցախը նոր խնդիր չէ, նոր թեմա չէ, որ այժմ ուզում եք խաղաղասիրական կոչերով հարց լուծել»,- նշեց տիկին Անուշը։

Որպես որդեկորույս մայր Անուշ Հակոբյանը Աննա Հակոբյանին հորդորեց անընդատ չկրկնել, որ չորս երեխաներ ունի, իսկ որդին ծառայում է Արցախում։

«Ես էլ չորս երեխաներ ունեմ, ես էլ մինուճար որդի ունեի, որն Արցախում էր ծառայում, ու հանուն Արցախի սահմանների պաշտպանության զոհվեց։ 30 տարի շարունակ որբ ու անապաստան երեխաներին եմ մայրություն արել, բայց որդուս մահից հետո այլևս ոչինչ չկարողացա անել։ Ես բազմիցս եմ ասել, որ Աննա Հակոբյանը Արցախի թեմայի հետ կապված չխոսի, մեր դեռ չսպիացած վերքերը նորից չբացի։ Ինչու չեն ուզում հասկանալ, եթե մեր տղաները չլինեին, հիմա Արցախը թշնամու ոտքի կոխան էր դարձել, ու ոսոխը մտնելու էր Հայաստան։

Որպես վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը միշտ սխալ է արտահայտվել Արցախի թեմայի հետ կապված։ Զարմանում եմ, ինչպես պետք է զենքը պահեստ ուղարկենք, եթե մեր դիմաց կանգնած է Ադրբեջանը։ Քանի դեռ Արցախի թեման կա, զենքը միշտ մեր ձեռքին պետք է լինի»,- ասաց Ա. Հակոբյանը։

Հարցին՝ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել են, որ հարցազրույցում արտաբերված մտքերը սխալ են ընկալվել, արդյոք սա բավարար չէ՞, Անուշ Հակոբյանը բացասական պատասխան տվեց։

«Ակնհայտ չէ՞, որ Ադրբեջանն այդ խաղաղասիրական կոչերը չի ընդունում, նա ուզում է գրավել այն տարածքները, որտեղ մեր որդիների արյունն է թափվել։ Ես ասել եմ, ու կրկնում եմ, պատրաստ եմ զենք վերցնել ու կանգնել դիրքեր պահող մեր զինվորների կողքին, զենքը երբեք պահեստ չեմ ուղարկի։ Բոլորս տեսանք, թե այդ խաղաղասիրական կոչերին ինչ պատասխան տվեց Մեհրիբան Ալիևան, նա հստակ ասաց, որ խաղաղության չսպասենք։ Չեմ հասկանում, Աննա Հակոբյանը չի՞ տեսնում, որ նրանք խաղաղություն չեն ուզում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Արամայիս Ոսկանյանը ծառայում էր Արցախում, 2016 թվականի հունվարին թշնամու հերթական սադրանքի արդյունքում փրկել էր կրտսեր ընկերոջը և մահացու վիրավորում ստացել թշնամու գնդակից։

Նա Գավառ քաղաքից էր, որտեղ այսօր նրա անունով փողոց կա, նրա անունով են անվանակոչել նաև այն դասասենյակը, որտեղ սովորել է։

168.am


Կարևորը մանդատը չէ, այլ աշխատանքի արդյունքը. Գագիկ Ծառուկյան

Կարևորը մանդատը չէ, այլ աշխատանքի արդյունքը. Գագիկ...

13:39

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության և «Նոր դարաշրջան» կուսակցության հետ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության և «Նոր...

13:22

290 մլն դոլարի փաթեթ՝ Հայաստանի տնտեսական վերափոխման համար. Համաշխարհային բանկը հաստատել է աջակցությունը

290 մլն դոլարի փաթեթ՝ Հայաստանի տնտեսական վերափոխման համար. Համաշխարհային բանկը հաստատել է...

13:18

Մարտի 27–30-ը հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ

Մարտի 27–30-ը հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝...

12:59

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՍԱՏՄ-ն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում. ինչ խախտումներ են հայտնաբերվել

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՍԱՏՄ-ն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման...

12:44

500 հազար դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը

500 հազար դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի...

12:18

Փաշինյանը նախընտրական զորահանդեսով խաբում է ժողովրդին, եթե ՆԱՏՕ-ի զորքն էլ վստահես նրան, կպարտվի. Սաղաթելյան

Փաշինյանը նախընտրական զորահանդեսով խաբում է ժողովրդին, եթե ՆԱՏՕ-ի զորքն էլ վստահես նրան, կպարտվի....

11:45

Փաշինյանի հետ կապված միջադեպով ձերբակալված երկվորյակ եղբայրներին մեղադրանք է առաջադրվում (ուղիղ)

Փաշինյանի հետ կապված միջադեպով ձերբակալված երկվորյակ եղբայրներին մեղադրանք է առաջադրվում...

11:36

«Nissan»-ը հայտնվել է «Opel»-ի վրա

«Nissan»-ը հայտնվել է «Opel»-ի վրա

11:25

Արցախցիները ոչինչ պարտք չեն հայաստանցիներին. Հակոբ Բադալյան

Արցախցիները ոչինչ պարտք չեն հայաստանցիներին. Հակոբ...

11:02

Արևմտյան դերակատարներն ու կառույցները խրախուսում են ՀՀ-ում բռնատիրության կառուցումն ու ժողովրդավարության «հուղարկավորությունը». Տիգրան Աբրահամյան

Արևմտյան դերակատարներն ու կառույցները խրախուսում են ՀՀ-ում բռնատիրության կառուցումն ու...

10:45

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում

10:16

Ավագ երեքշաբթի. Հիշատակ տասը կույսերի

Ավագ երեքշաբթի. Հիշատակ տասը կույսերի

09:32

Այսօրվանից սկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները

Այսօրվանից սկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները

09:03

Միրզոյանն ու Նիդերլանդների նոր արտգործնախարարը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցն են քննարկել

Միրզոյանն ու Նիդերլանդների նոր արտգործնախարարը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցն են...

21:53

Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի

Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն...

21:38

Հանցագործները կարող են արգելափակել ձեր բջջային հեռախոսը. ՆԳՆ-ն զգուշացնում է

Հանցագործները կարող են արգելափակել ձեր բջջային հեռախոսը. ՆԳՆ-ն զգուշացնում...

20:33

Ջրային կոմիտեն և ԿԳՄՍՆ-ն խորացնում են համագործակցությունը

Ջրային կոմիտեն և ԿԳՄՍՆ-ն խորացնում են...

16:26

Պահանջված բուժծառայությունը հասանելի կդառնա Սյունիքի քաղաքացիներին

Պահանջված բուժծառայությունը հասանելի կդառնա Սյունիքի...

16:09

Իրանում կախաղան են բարձրացրել հունվարյան զանգվածային անկարգությունների երկու կազմակերպիչներին․ Tasnim

Իրանում կախաղան են բարձրացրել հունվարյան զանգվածային անկարգությունների երկու կազմակերպիչներին․...

14:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44