ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ ավիատոմսեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 34-ամյա տղամարդուն:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. սեպտեմբեր ամսին Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984 թվականին, պատրաստել եւ իրացրել է Երեւան-Կիեւ, Կիեւ-Երեւան չվերթի՝ թվով 5 ավիատոմս:
Իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը:
Մասնավորապես՝ 34-ամյա տղամարդը, ով տարիներ շարունակ աշխատել է ավիատոմսերի վաճառքով զբաղվող ՍՊ-ում, որոշել է իր գործունեությունը շարունակել համացանցի միջոցով:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ կեղծ ավիատոմսերը ձեռք բերած անձը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տեղեկացել է 34-ամյա տղամարդու կողմից բացված կայքի մասին: Դեպի Ուկրաինա չվերթի տոմսեր ձեռք բերելու նպատակով կինը զանգահարել է կայքում նշված բջջային հեռախոսահամարին եւ պատվիրել Երեւան-Կիեւ, Կիեւ-Երեւան չվերթի՝ թվով 5 ավիատոմս՝ ընդհանուր 207 000 ՀՀ դրամ արժեքով:
Պարզվել է, որ տղամարդն էլեկտրոնային կեղծ ավիատոմսերը պատրաստել է իր մոտ եղած ավիատոմսի օրինակով եւ համակարգչի օգնությամբ:
Հետագայում տոմսերը պատվիրած քաղաքացին օդանավակայանում պարզել է, որ իր անվամբ ինքնաթիռի էլեկտրոնային ավիատոմսերի ամրագրումներ չեն կատարվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01