Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Բարձարգույն դատական խորհրդի մեկ տարվան նվիրված միջոցառաման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, իրենք անկախության առաջին օրից խոսել են անկախ դատական համակարգի մասին, բայց այդպես էլ չեն կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի երկրում արդարությունը, օրինականությունը փոխզսպումների մեխանիզմը: «Ես երաշխավորում եմ մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերություն է: ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել, կամ ընդհանրապես միջամտել դատական իշխանության համակարգի գործունեությանը: Եթե անգամ իշխանական տարբեր օղակներից գտնվեն մարդիկ, պաշտոնյաներ, որոնք կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նրանք գործում են ՀՀ կառավարության դեմ եւ ժողովրդի դեմ»,-հայտարարեց Փաշինյանը: Նա կարեւորեց, որ ՀՀ դատական համակարգն ի վիճակի լինի օգտվել այս հնարավորությունից. «Դրա համար հարկավոր է, որ լինեն դատավորներ, որ պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը, պատրաստ են գործել օրինականության, իրավունքի շրջանակներում: Դրա համար մեզ անհրաժեշտ է երկրորդ պայմանը, որ դատական իշխանությունից իսպառ վերանա կոռուպցիան: Ես հույս ունեմ, որ մենք հստակ արձանագրում ենք, որ ՀՀ-ում ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել՝ անկախ նրանից՝ դատավոր է, նախարար է: Նա պետք է իմանա, որ արդարադատությունը, պայմանականորեն ասած ժողովուրդըանպայման գալու է իր հետեւից: Եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը: Մենք պատմական շանս ունենք ՀՀ-ում ունենալ անկախ դատական համակարգ: Դրա համար այսօր չունենք ոչ մի խոչընդոտ: Ես վստահ եմ, որ այդ շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, որոնք կնպաստեն այդ շանսի իրացմանը եւ ովքեր են, որ կխանգարեն: Եթե պարզվի խանգարողներ կան, ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն անկախ դատական համակարգի հարցը»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով. «Ես հավատում եմ, որ այսօր գոյություն ունեցող դատական համակարգում գոյություն ունի այդ ներուժը»:
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44