«Շատ շուտով հնարավորություն կունենանք ծանոթանալու ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի մտքերին: Կլինի անդրադարձ կատարված ու առաջիկայում սպասվող իրադարձություններին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ապրիլի 2-ին ՀՀ երրորդ նախագահի՝ Եռաբլուրում ոչ մի հարցի չպատասխանելու որոշմանը: Խոսելով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին՝ նշեց.
«Ամեն ինչ ջնջելն ու նորից սկսելն արցախյան հարցում հաստատ օգուտ չի բերի: Սպասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնի իր ընկալումը խնդրի հետ կապված, որովհետև, երբ նրան ԱԺ-ում հարցրեցին, թե ի՞նչ օրակարգով է հանդիպելու Ալիևին, պատասխանեց, որ առաջիկա հանդիպումները պետք է առանց օրակարգ լինեն, չնայած հետո ասուլիսին ասաց, որ կոնֆլիկտի պատմությանն է տեղեկանում: Խնդիր չկա, երբ պատրաստ կլինի ձևավորել խնդրի լուծման իր տեսլականը, այդ ժամանակ կարող ենք խնդրի շուրջ խոսել, համեմատել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կատարած աշխատանքի հետ: Եվ եթե ներքաղաքական հարցերի դեպքում իրենց սուր ենք քննադատում, ապա ղարաբաղյան խնդրի դեպքում ուզում ենք օգնել, դիրքերն ուժեղացնել: Բայց այս խորհրդարանով ու խորհրդարանական ընդդիմությամբ՝ վատ եմ պատկերացնում, թե միջազգային հարթակում ինչպե՞ս է կարողանալու շախմատային խաղը խաղալ: Մեր նորաթուխ խորհրդարանականներին ուզում եմ ասել՝ սովորե՛ք խոսել այնպես, որ պարոն Փաշինյանը, «Իմ քայլի» խոսնակը սկզբից չկարմրեն, իսկ ձեր բացատրությունից հետո ավելի շատ չկարմրեն»:
\
Անի Կարապետյան
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01