«Սուրբ Հարության» տոնին ընդառաջ հավկիթի գների հնարավոր թանկացումը թեև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարգավորման տիրույթում չէ, այդուհանդերձ գնաճը կարող է հանգեցնել նաև շուկայում առկա ձվի դեֆիցիտի: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ այս թեմայով Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու արտադրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Ճիշտ է, շուկայոււմ հավկիթի գնի վերահսկողությունը մեր գործառույթը չէ, բայց մեր անհանգստության առիթներից մեկը մեր գյուղատնտեսության, թռչնաբուծության անվտանգ զարգացումն է: Կարևորում եմ ժամանակ առ ժամանակ նման հանդիպումներ ունենալը, խնդիրները քննարկելը և հնարավոր լուծումների շուրջ համատեղ համաձայնության ձեռքբերումը»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն ու ձվի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները բարձրաձայնել են, որ իրացման ցանցում շատ հաճախ հայտնվում են կեղտոտ, անհայտ ծագման, «տնական ձվի» անվան տակ և ավելի մատչելի գնով վաճառվող առանց մակնշման հավկիթներ: Տնտեսվարողներն առաջարկել են իրենց աջակցությունը՝ իրացման կետերում շրջայցեր կատարելու և հայտնաբերված խախտումների մասին լիազոր մարմնին տեղեկացնելու միջոցով, ակնկալելով, որ Տեսչական մարմինը, հետագծելիությամբ կպարզի այդ հավկիթների ծագումը և կկասեցնի վաճառքը:
Թռչնարտադրողների միության ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը վստահեցրել է, որ «Սուրբ Հարության» տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի և դեկտեմբեր ամսին թույլ տրված բացթողումները, որոնք հիմնականում եղել են տեխնիկական բնույթի, այս անգամ հնարավորինս կբացառվեն:
ՍԱՏՄ ղեկավարը նաև առաջարկել է տարեկան երկու անգամ, արտադրողի միջոցների հաշվին, բոլոր ընկերությունների թռչնամիսը և ձուն ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ դրանցում հակաբիոտիկների և հորմոնների առկայությունը ստուգելու նպատակով:
Նախաձեռնությանը տնտեսվարողներն արձագանքել են ոգևորությամբ և պատրաստակամորեն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01