Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում մարզչական փոփոխություններ են սպասվում:
Marca-ն հաղորդում է, որ հաջորդ մրցաշրջանից Ռաուլ Գոնսալեսը գլխավորելու է «Կաստիլյան», իսկ Խաբի Ալոնսոն՝ «Խուվենիլ Ա»-ն: Աղբյուրը գրում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը հիացած է Ռաուլի ու Ալոնսոյի կատարած աշխատանքով և որոշել է բարձրացնել երիտասարդ մասնագետների պաշտոնները:
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստներն անցյալ մայիսին են ՈւԵՖԱ-ի կողմից մարզչական A և B կարգի արտոնագրեր ստացել, ինչը կարևոր քայլ է երրորդ մակարդակին հասնելու համար: Ապրիլին և մայիսին Ռաուլն ու Ալոնսոն մարզչական հերթական կուրսն են անցնելու:
Այժմ «Կաստիլյան» գլխավորում է Մանոլո Դիասը, որն այս պաշտոնը զբաղեցնում է Սանտիագո Սոլարիի՝ առաջին թիմ տեղափոխվելուց հետո: «Խուվենիլ Ա»-ի ներկայիս գլխավոր մարզիչը Դանի Պոյատոսն է, որը ևս կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Պաշտոնի բարձրացումից հետո Ռաուլն ու Ալոնսոն առավել պատասխանատու կլիննեն մադրիդյան ակումբի ապագայի համար: Մասնավորապես, Ռաուլին մեկ քայլ է բաժանելու առաջին թիմից, և նա մշտական կապի մեջ է լինելու Զինեդին Զիդանի հետ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44