Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ՝ ամփոփելու մարզային քննչական վարչության` 2018 թվականի և 2019 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները:
Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում եղել է 1200 քրեական գործ, որը կազմել է Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի 4,67 %-ը:
Մինչև 2 ամիս ժամկետում ավարտվել է թվով 247 քրեական գործ /նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 149-ի դիմաց/, 2-4 ամիս ժամկետում` 117 /նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 70-ի դիմաց/, 4-6 ամիս ժամկետում` 50 /նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 44-ի դիմաց/:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը: Դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել հանձնարարականներ:
ՔԿ նախագահը հատուկ անդրադարձել է բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին և արձանագրված դեպքերի բացահայտման նպատակով տվել հանձնարարականներ:
Աշխատանքային այցի ընթացքում ՔԿ նախագահը կարևորել է անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման հարցը` ընդգծելով, որ եթե քննիչի տեսական գիտելիքները պատշաճ մակարդակի չեն, ապա նրա օգտակար գործողության գործակիցը չի կարող բարձր լինել. «Տեսական գիտելիքները պետք է լինեն պատշաճ մակարդակի, հակառակ դեպքում մեր կողմից կոշտ քայլերը չեն ուշանա: Պետք է գնանք կատարելագործման ճանապարհով և չբավարարվենք ձեռք բերածով: Քննիչի պարտականությունը օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելն է»,- ասել է Հայկ Գրիգորյանը:
ՔԿ նախագահը շեշտել է, որ Քննչական կոմիտեի յուրաքանչյուր ծառայող իր վարքով պետք է հեղինակություն դառնա մարզի բնակչության համար. «Անհատապես բոլորիդ կողքին կանգնած եմ: Մենք բոլորս քննիչներ ենք, սակայն՝ տարբեր պաշտոններում: Յուրքանչյուրս մեր վարքով պետք է բարձր պահենք քննիչի հեղինակությունը, և սա առաջին հերթին պետք է դրսևորվի քաղաքացիների հետ շփումներում՝ կոռեկտ վարք դրսևորելով»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
ՔԿ նախագահը Լոռու մարզային քննչական վարչության աշխատանքը գնահատել է գերազանց և վարչության պետին հանձնարարել ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01