Ինչպես հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը՝ Վայոց Ձորի մարզի Հերհեր համայնքի բնակիչներն այսուհետ կունենան բարեկարգված ճանապարհ:
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է 11.106 կմ ճանապարհահատված, որը սկսվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Հերհեր տանող հատվածից և հասնում մինչև համայնքի կենտրոնական հատված՝ ներառյալ դպրոց, գյուղապետարան և այլ օբյեկտներ տանող մուտքերը։ Շինարարական աշխատանքները տևել են 11 ամիս։
Կապալառու կազմակերպությունը՝ «Բլեսկ» ՍՊԸ-ն, վերականգնել է հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, իջատեղերը, մուտքերը։ Վերականգնվել է նաև ջրահեռացման համակարգը. ապամոնտաժվել են հին խողովակները, տեղադրվել են նոր խողովակներ, նոր անձրևաընդունիչներ և բետոնե վաքեր։ Իրականացվել են նոր մայթերի կառուցման և ասֆալտապատման աշխատանքներ, նորոգվել են գոյություն ունեցող հենապատերը, առանձին տեղերում կառուցվել են նորերը։
Տեղադրվել են ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ։ Հերհեր համայնքի տարածքում նոր պոլիէթիլային խողովակներով անցկացվել է 886 գծամետր խմելու ջրագիծ և 131.5 գծամետր կոյուղատար։ Ճանապարհի անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով որոշ հատվածներում ժայռային լանջերի վրա տեղադրվել են քարաթափումները կանխարգելող մետաղական ցանցեր։
Հերհերցիները համոզված են՝ նոր ճանապարհը դրական ազդեցություն է ունենալու գյուղերի զարգացման վրա։ Հերհերի բնակիչ Մարատ Հակոբյանը նշում է, որ վերջին անգամ գյուղի ճանապարհը վերանորոգվել էր 1960-ական թվականներին։ Նախկինում մեքենաները չէին շահագործում, քանի որ ճանապարհներն անմխիթար վիճակում էին։ Վերականգնված ճանապարհը հնարավորություն կտա բերքը ժամանակին հասցնել շուկա։ Բացի այդ, Հերհերում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, և նորոգված ճանապարհը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01