Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության ոստիկանապետ Իգոր Գրիգորյանի առաջարկությամբ հրավիրել է ընդլայնված կազմով քննարկում՝ ոստիկանության համակարգում կատարվող բարեփոխումները ներկայացնելու եւ հասարակության շրջանում ոլորտին առնչվող հարցերը պարզաբանելու նպատակով: Հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը նշել է, որ ներկայիս հանդիպումը կազմակերպվել է նախորդ քննարկման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: ԱՀ ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, խոսելով 2018թ. համակարգի գործունեության մասին եւ անդրադառնալով հանցագործությունների ցուցանիշներին, հավելել է. «2017թ. դրանց թիվը կազմել է 766, 2018-ին՝ 739, այդպիսով նվազելով 27-ով: Բացահայտումները կազմել են 97,8%: 2019թ-ի արդյունքներով չբացահայտված հանցագործություն չկա»: Ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները՝ ոստիկանապետը առանձնացրել է շրջաններում անձնագրային ծառայության բարելավմանն ուղղված աշխատանքները՝ վստահեցնելով, որ երկու ամսվա ընթացքում այդ ծառայությունը ամբողջությամբ հասանելի կլինի հանրապետության բոլոր շրջաններում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ պատգամավոր Հայկ Խանումյանի՝ մի քանի օր առաջ ոստիկանական համակարգին ուղղված մեղադրանքներին: Մանրամասնելով իր հայտարարությունը՝ պատգամավորը նշել է, որ այն արվել է ձեռքի տակ ունենալով որոշ տվյալներ եւ բողոքներ: Հայկ Խանումյանը, ողջունելով ոստիկանական համակարգում վերջին ամիսներին կատարվող բարեփոխումները, առաջարկել է օգտագործել խորհրդարանական վերահսկողության միջոցները՝ առկա խնդիրները լուծելու նպատակով: Ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել շուրջօրյա ռեժիմում աշխատել պատգամավորների հետ՝ ունեցած տեղեկությունները ճշտելու եւ համապատասխան լուծումներ տալու համար: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարներ:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01