Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսն երկրի Սենատի միջազգային հարցերով զբաղվող հանձնաժողովում Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Դևիդ Մայքլ Սաթերֆիլդի հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Սենատի պաշտոնական կայքէջից: Հրապարակված տեսանյութում Մենենդեսն հայտարարել է, որ հիասթափված է Սաթերֆիլդի՝ իր հետ հանդիպումը չեղարկելու որոշումից: Հենց այս պատճառով էլ նա որոշել է առիթը բաց չթողնել ու իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ նիստի ընթացքում: «Թույլ տվեք ինձ սկսել հարցից, թե արդյոք Դուք ընդունո՞ւմ եք, որ 1915-1922թթ. ընթացքում Օսմանյան կայսրության կողմից սպանվել է մոտ 1,5 միլիոն հայ տղամարդ, կին և երեխա»,- հարցրել է Մենենդեսը: «Մենք միանշանակ տեղյակ ենք այդ դաժանության փաստի մասին»,- ի ատասխան նշել է թեկնածուն: «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք դա ընդունում եք»,- հստակեցնելու միտումով պնդել է Մենենդեսը, ինչին Սաթերֆիլդը դրական պատասխան է տվել: «Այսինքն Դուք ընդունո՞ւմ եք, որ կատարվածը ցեղասպանություն էր»,- եզրակացրել է Մենենդեսը: «Պարո՛ն սենատոր, նախագահը հայտարարել է, որ դա 20-րդ դարի ամենասարսափելի դաժանություններից էր, և ես համակարծիք եմ այդ հայտարարության հետ»,- մանրամասնել է Սաթերֆիլդը: «Անկասկած, դա դաժանություն էր, սակայն հարցն այն է՝ արդյո՞ք այն ցեղասպանություն էր»,-կրկին հարց է ուղղել սենատորը: «Վերոհիշյալ հայտարարությունն արտահայտում է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը»,-նշել է թեկնածուն: «Լավ, չեք նշում, որ դա ցեղասպանություն էր: Թույլ տվեք հարցնել՝ Դուք ընդունո՞ւմ եք, որ 1915թ. Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դաշնակից ուժերն առաջին անգամ միասնաբար մեղադրեցին այլ կառավարությանը մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք գործելու համար»,-հետաքրքրվել է Մենենդեսը: Ի պատասխան այս հարցադրմանը Սաթերֆիդլը հավելել է, որ ինքը պատմաբան է ու տեղյակ է այն ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նիստի ընթացքում սենատորը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի այն հայտարարությանը, ըստ որի` հայերին տեղահան անելու վերաբերյալ թուրքական իշխանությունների հրահանգը մահվան դատավճիռ էր մի ողջ ազգի համար`միևնույն ժամանակ իշխանությունները Մորգենթաուի հետ զրույցում չեն փորձել թաքցնել այդ իրողությունը: «Ես տեղյակ եմ այդ հայտարարության մասին»,- ասել է Սաթերֆիլդը՝ կոնկրետ չպատասխանելով՝ արդյոք ընդունում է այդ հայտարարությունը, թե ոչ: «Դե ինչ, այս ամենը նման է խորամանկ պարի, որը մենք պարում ենք որպես ազգ՝ չճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Նույնիսկ միջկառավարական հաստատություն հանդիսացող Հոլոքոստի ամերիկյան թանգարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ մենք չենք կարողանում ընդունել դա: Սակայն եթե մենք չճանաչենք անցյալը որպես իրողություն, չենք կարողանա առաջ շարժվել»,-եզրափակել է Մենենդեսը: Հավելենք նաև, որ նիստի ընթացքում հարցուպատասխան է եղել նաև Հյուսիսային Մակեդոնիայում, Իռլանդիայում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների թեկնածուների հետ: yerkir.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01