Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին Մատենադարանում մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով միջազգային կոնֆերանսի փակման արարողությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է առաջատար պետություն լինել աստղաֆիզիկայի ոլորտում: «Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ես հավատում եմ դրան: Իհարկե, այս նպատակին հասնելու համար պետք է շատ աշխատենք ինչպես այստեղ՝ Հայաստանում, այնպես էլ ամրապնդենք մեր հարաբերություններն ու համագործակցությունն աշխարհի հետ»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Շարունակելով խոսքը որպես տեսաբան ֆիզիկոս՝ նախագահն ասել է, որ տեսաբան ֆիզիկոսների հանրությունը մշտապես հավատացել է սև խոռոչների գոյությանը: Ցույց տալով վերջերս հրապարակված սև խոռոչի պատկերը՝ Արմեն Սարգսյանը նշել է. «Ես մշտապես հավատացել եմ, որ մի օր մենք կտեսնենք սա: Սակայն իրականությունն այն է, որ սա հսկայական քայլ է ինչպես ընդհանուր ֆիզիկայի և տիեզերքի, այնպես էլ ինքներս մեր մասին գիտելիքների բացահայտման տեսանկյունից: Սա բացում է զարգացման նոր դռներ:
Որպես անհատ դիտելով այս նկարը՝ կարող եմ ասել՝ սա՝ այս սև խոռոչը, պարզապես հիասքանչ է: Սակայն որպես մեկը, ով իր կյանքի մի մասն անցկացրել է բիզնեսում, քաղաքականության մեջ, ունեցել է հանրային կյանք, ուզում եմ ձեր հետ կիսել իմ մի շարք դիտարկումներն այն մասին, որ սև խոռոչները միայն տիեզերքում չեն: Նրանք գոյություն ունեն հանրային կյանքում, տնտեսական վարքագծում: Երբեմն այդ խոռոչներում են անհետանում տնտեսական միջոցները և գումարները: Շատ դժվար է հասկանալ, թե դրանք որտեղ են:
Դրանք գոյություն ունեն նաև հանրային կյանքում: Որպես ֆիզիկոս ես բացահայտել եմ, որ հանրային կյանքը նույնքան բարդ է, որքան մեր տիեզերքը: Բացահայտել եմ ևս մի հետաքրքիր իրողություն, որ բնության ու ֆիզիկայի օրենքները կարող են կիրառելի լինել հանրային վարքագիծը նկարագրելու ժամանակ: Տարօրինակ է, սակայն դա աշխատում է: Ես որոշակի ժամանակ եմ անցկացրել սրա շուրջ ուսումնասիրություններ կատարելու համար»:
Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ապագան ոչ միայն աստղագիտության մեջ, այլև մեր ամենօրյա կյանքում կախված է լինելու գիտության ու տեխնոլոգիաների նոր նվաճումներից: «Սա է պատճառը, որ նախագահ լինելու առաջին իսկ օրվանից ես քարոզում եմ, որ այս երկիրն ունի ներուժ՝ դառնալու աշխարհի առաջատար երկրներից մեկը: Քանի որ հավատացած եմ, որ այսօր մենք առերեսվում ենք մի աշխարհի, որտեղ 21-րդ դարի մեծագույն նվաճումները՝ լինեն դրանք տեսական ֆիզիկայում, քիմիայում, բիոլոգիայում, թե մյուս գիտական ոլորտներում, դառնում են ուսումնասիրության գործիքներ:
Քանի որ աշխարհը մուտք է գործել նոր ժամանակաշրջան, բոլորը քիչ թե շատ ունենալու են նույն հնարավորությունները: Եվ անգամ փոքր երկիրը, ինչպիսին Հայաստանն է, եթե ճիշտ կենտրոնանա և ուսումնասիրի հիմնական կարիքները, որոնք են կրթությունը, գիտական հետազոտությունները, նոր տեխնոլոգիաները, և ներգրավի աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաները, ապա մենք հնարավորություն կունենանք լինել առաջատարների շարքում: Երբեմն փոքրը ևս կարող է հիասքանչ լինել»,- ասել է Արմեն Սարգսյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01