«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է, որ «Ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածը, ըստ որի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել, չի համապատասխանում իրականությանը: Հիմնադրամի թիմն այժմ աշխատում է հեռուստամարաթոնի ստեղծագործական լուծումների վրա: Այս մասին տեղեկացրին հիմնադրամի մամուլի ծառայությունից։
«Դրական է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում սկսված փոփոխությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Այդ փոփոխությունների շնորհիվ ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ու ավելի հետաքրքիր ձևաչափով, որպեսզի համասփյուռ հայությունն առավել մեծ ակտիվությամբ ներգրավվի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զարգացմանն ուղղված ծրագրերում:
Հետևաբար, հայտարարում ենք, որ «Ժամանակ»-ի օրաթերթի 12.04.2019թ. համարում տպագրված հոդվածը, ըստ որի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել, չի համապատասխանում իրականությանը: Հիմնադրամի թիմն այժմ աշխատում է հեռուստամարաթոնի ստեղծագործական լուծումների վրա:
Հիմնադրամի Լոս Անջելեսի գործադիր գրասենյակում ս.թ. փետրվարի սկզբին տեղի ունեցած կադրային փոփոխությունները պայմանավորված են եղել գրասենյակային ծախսերը կրճատելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքով։ Այդ փոփոխությունները միայն ուժեղացելու են գրասենյակի ներուժը և բարձրացնելու են վստահությունը Հիմնադրամի նոր գործելաոճի նկատմամբ:
Հիմնադրամը մշակել է նոր ռազմավարություն, որի արդյունքում էլ ավելի են ընդլայնվելու Հիմնադրամ-ՀՀ կառավարություն-տեղական ինքնակառավարման մարմիններ հարաբերությունները: Հայաստանի նոր իշխանության հետ համագործակցությունը էլ ավելի է զարգացել ու խորացել: ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը և մի շարք նախարարներ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում են, ընդ որում, նախագահ Ա. Սարգսյանը և վարչապետ Ն. Փաշինյանն անձամբ են սատարում Հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: Հետևաբար, նոր իշխանությունների հետ «վատ հարաբերություններ» ունենալու բոլոր լուրերը կեղծ են:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հասարակության լայն զանգվածներին շուտով համապարփակ տեղեկություն կտրամադրի տեղի ունեցած փոփոխություների և առաջիկա ծրագրերի մասին«,- նշված է հայտարարության մեջ:
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44