Երևանի քաղաքապետարանը չի մարմասնում, թե ինչ հանգուցալուծում է սպասվում մայրաքաղաքի աղբահանության հարցով: Եվ քաղաքապետարանի, և աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության վերջին հայտարարություններում նշվում է, որ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Lragir.am-ի հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու խնդիրը, պատասխանեց. «Ցավոք, այս պահին չենք կարող բացել փակագծերը, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են: Արդյունքը հայտնի կլինի լուծումները լինելուն պես: Բայց կարող եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը անում է առավելագույնը, որպեսզի մաքուր քաղաք ունենանք: Թե ինչ ձևով դա կդրսևորվի, արդեն կերևա բանակցությունների արդյունքում»:
Ըստ նրա՝ նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից ընկերության հետ պարբերաբար կոնտակտներ են տեղի ունենում, և հագուցալուծումը մոտ է: Հարցին, թե լուծումը դարձյալ միայն «Սանիթեք»-ի մասնակցությա՞մբ է լինելու, թե՞ այլ օպերատոր էլ կներգրավվի աղբահանության աշխատանքներին, Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ, բնականաբար, լուծման մասնակից է «Սանիթեք» ընկերությունը, որովհետև այս պահին գործող պայմանագիր կա նրա հետ:
«Իսկ այլ օպերատորի ներգրավման վերաբերյալ մենք մի քանի ամիս է, ասում ենք, որ փաստացի երկրորդ օպերատոր կարող է դառնալ Երևան համայնքը: Այլ զարգացումների վերաբերյալ տեղեկություններ կունենանք հանգուցալուծումը լինելուն պես»: Նրա խոսքով՝ հնարավորինս արագ պետք է լինի հանգուցալուծումը, որպեսզի ամռան սեզոնին աղբահանության խնդիրը Երևանում չսրվի:
Նշենք, որ վերջին շրջանում Երևանում աղբահանության վիճակը էլ ավելի է վատթարացել: Տարբեր թաղամասերից բնակիչներից բողոքներ են ստացվում, որ աղբը օրերով ու շաբաթով չի մաքրվում: «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ:
«Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում, ասում են ընկերությունից: Ի պատասխան Հակոբ Կարապետյանը հարցադրում արեց՝ անհասկանալի է, թե ի՞նչ փոխհատուցման մասին է խոսում «Սանիթեք»-ը: «Երևանի քաղաքապետարանը պայմանագրից բխող իր պարտականությունները կատարել է և վճարել է «Սանիթեք» ընկերությանը: Ես չգիտեմ, թե ինչ փոխհատուցման մասին են խոսում «Սանիթեք»-ի գործընկերներն իրենց հայտարարության մեջ»,- ասաց Կարապետյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01