ARM | RUS |

Volterman «խելացի» դրամապանակի տեխնիկական գործառույթները լավ չեն աշխատում. ընկերությունն արձագանքում է դժգոհություններին

14.04.19 | 16:30

Հայկական խելացի դրամապանակի՝ Volterman-ի հետ կապված բացի աղմուկ բարձրացրած ուշացումներից, նաև դժգոհություններ կան դրամապանակի տեխնիկական, ծրագրային և հարմարության մասով։

Արթուր Սարգսյանը նախորդ տարվա սեպտեմբերին է ձեռք բերել դրամապանակը և արդեն հասցրել է 3 անգամ փոխել այն։

«Ձեռքբերելուց որոշ ժամանակ անց GPS-ը, մնացած ֆունկցիաներն սկսեցին չաշխատել, տեղը ցույց չէր տալիս։ Փոխեցին, տվեցին նույն դրամապանակից, որը նույնպես չէր աշխատում, ասեցին՝ 15-20 օր սպասեք։ Ծրագրային խնդիր կար, որ չէին կարողանում ուղղել: Օրինակ, եթե հեռախոսը դրամապանակից հեռու էր լինում, դրամապանակն սկսում էր ազդանշան տալ և չէր անջատվում, մինչև հեռախոսը նորից չանջատվեր և չմիացվեր դրամապանակին: 3-րդը, որ տվեցին, մեկ ամիս աշխատեց, բայց հիմա լրիվ անջատված է, ընդհանրապես չի միանում։ Խոսք տվեցին, որ նորից կփոխեն, շատ լավ խմբաքանակ է գալու դրամապանակների, բայց դեռ չեն արձագանք չկա»,- նշեց Արթուր Սարգսյանը։

Volterman-ի դրամապանակը, ըստ հեղինակների՝ ունի 5 ֆունկցիա, որոնցից առաջինը հետևյալն է՝ եթե դրամապանակը որևէ տեղ մոռանաք կամ այն գողանան, խելացի համակարգն ազդանշան կուղարկի ձեր հեռախոսին ու կլուսանկարի դրամապանակը բացող ենթադրյալ գողին կամ այն առաջինը հայտնաբերողին։

Արթուր Սարգսյանի խոսքով՝ ազդանշանը միանում էր, բայց ոչ թե հեռախոսի, այլ դրամապանակի վրա. «Դա ավելի լավ օգնում էր, որ դրամապանակն այլ մարդ գտներ: Այսինքն՝ դրամապանակն ընկավ, դու հեռացար, դրամապանակն սկսում էր ծնգալ: Կարող է հիշեիր՝ որտեղ ես կորցրել, փորձեիր գտնել, բայց այս դեպքում հաստատ չէիր գտնի, ինչ-որ մեկն ավելի շուտ կգտներ»,- ասաց նա։

Իսկ լուսանկարն ուղարկելու ֆունկցիան, ըստ նրա՝ «բախտի բան էր»։ Հնարավոր է՝ դրամապանակը բացելուց մեկ անգամ ստացվեր լուսանկարելը, 5 անգամ՝ չստացվեր:

Volterman-ի մյուս ֆունկցիան բջջային հեռախոսները լիցքավորելու հնարավորությունն է, սակայն դա նույնպես խոստացվածին չի համապատասխանում. «Iphone X է իմ հեռախոսը, դրամապանակի շարժական լիցքավորիչը (power bank), որ 100 տոկոս ունենում էր, 15-18 տոկոսով էր լիցքավորում հեռախոսը: Կամ դրամապանակի շարժական լիցքավորիչի վրա ցույց էր տալիս 40 տոկոս, բայց անջատվում էր: Այնքան վատն էր շարժական լիցքավորիչը, որ առանց օգտագործելու մեկ օրում 100 տոկոսից դառնում էր 30-40 տոկոս»,- նշում է Արթուր Սարգսյանը։

Դրամապանակի Wi-Fi ազդանշան տարածելու և հիշողության այլընտրանքային բանկ լինելու ֆունկցիաները ևս «նորմալ չեն աշխատում»:

«Ընդհանրապես, իրանց ասածից ոչ մի բան չէր աշխատում: Նաև միացման կոճակի խնդիր կար։ Երբ դրամապանակը դնում էիր տաբատի հետևի գրպանը, որտեղ սովորաբար դրամապանակը դնում են, այն անջատվում էր: Պետք է այնպես անեիր, որ կոճակը չսեղմվեր»,- ասաց նա։

Դրամապանակը ձեռքբերած քաղաքացին նշում է, որ բացի ծրագրային խնդիրներից, դրամապանակն օգտագործելն էլ է շատ անհարմար. «Շատ հաստ է, կարելի է ասել գրպանը դնել չի լինում: Թղթադրամը դժվար է դնել և հանել: Խանութում մինչև փող ես հանում մեջից, խայտառակ ես լինում: Իսկ որակի առումով, մի քանի ամսվա է դրամապանակը, բայց արդեն ճաքել է վերևի մասը»։

Արթուր Սարգսյանը դրամապանակը ձեռք է բերել 169 դոլարով, բայց այժմ 18 հազար դրամով այն վաճառում է list.am-ում:

Նախագծի հեղինակ Ազատ Թովմասյան խոստովանում է, որ դրամապանակների առաջին խմբաքանակն այդքան էլ հաջող չէին ստացվել, բայց արտադրության երկրորդ փուլում խնդիրներն 90 տոկոսով վերացվել են։

«Մենք մի քանի անգամ փոփոխության ենք ենթարկել, համենայնդեպս, այնպես ենք արել, որ ինքը գոհ մնա: Նոր դրամապանակներն արդեն պատրաստ են, որոնք տեխնիկական խնդիրներ են ունեցել, մենք հերթականությամբ փոփոխելով գնում ենք: Արթուրի դրամապանակը 3 անգամ փոփոխել ենք, բայց նույն վերսիայի դրամապանակ ենք տվել իրեն։ Առաջին խմբաքանակը մեզ մոտ այդքան էլ լավ չէր ստացվել, հետևաբար դրանք մենք փոփոխել ենք նորերով: Հիմա իրեն նոր վերսիայի դրամապանակը դեռ չենք տվել, բայց մոտ օրերս արդեն նորացված, մոդիֆիկացված դրամապանակ իրեն կհասնի»,- հայտնեց Ազատ Թովմասյանը։

Նախագծի հեղինակի խոսքով՝ նոր խմբաքանակի դրամապանակներից դեռևս բողոքներ չկան, քանի որ այն հիմնական խնդիրը, որը կապված էր լիցքավորման հետ, վերացվել է։

«Նախ մենք ասել ենք, բոլորն էլ գիտեին, որ մեկ օր էր իր լիցքը պահում, իսկ նորը 5 օր և ավելի արդեն: Մյուս՝ չլիցքավորվելու խնդիրը, իհարկե, ունեցել ենք, բայց նորերի վրա նման խնդիր չկա: Մենք անընդհատ աշխատում ենք, որ դրամապանակն ավելի լավացնենք: Անընդհատ կարելի է աշխատել, որովհետև տեխնոլոգիաներ, մոտեցումներ և ծրագրային ապահովումներ են փոխվում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է դրամապանակի որակին և օգտագործման անհարմարությանը, Ազատ Թովմասյանը նշեց. «Մենք կաշին փոփոխել ենք, հիմա այն որակապես ավելի լավն է։ Դրամապանակը հնարավորինս ֆունկցիոնալ է աշխատում: Հաշվի առնենք, որ դրամապանակի մեջ ամբողջական մեծ էլեկտրոնիկա, power bank կա, տեխնիկական մասով շատ հագեցած է: Այսինքն՝ սովորական դրամապանակի հետ համեմատելը ճիշտ չէ»:

Volterman-ի ստեղծմանն աջակցող դրամահավաքը մեկնարկել էր 2017 թ.-ի ամռանը՝ Indiegogo հարթակում։ Մինչև այսօր ավելի քան 18 700 մարդ կանխվաճար է տրամադրել՝ ընդհանուր գումարը հասցնելով մոտ 2 մլն 890 հազար դոլարի: Volterman-ի գինը ներկայումս տատանվում է 115-179 դոլարի միջակայքում:

Չնայած, որ սոցիալական ցանցերում Volterman-ի մատակարարումների ուշացումների վերաբերյալ քննադատությունները չեն դադարում, դրամապանակի պատվերներն անընդհատ ավելանում են։

«Մատակարարումները պրոցեսը շատ-շատ արագացված է: Հուսանք, ամենաշատը 1-1.5 ամսվա ընթացքում արդեն ամբողջությամբ ուղարկած կլինենք: Մեր դանդաղությունը պայմանավորված էր նրանով, որ տեխնիկական մի քանի տեսակ խնդիրներ առաջացան և մենք նորը նախագծեցինք։ Նախագծումից հետո, մինչև այն կանցներ թեստային ամբողջ ճանապարհը և մասսայական արտադրության կգնար, որոշ ժամանակ տևեց»,- տեղեկացրեց Volterman-ի հեղինակը։

Հարցին, թե կողոպուտի քանի՞ դեպք է բացահայտվել Volterman-ի լուսանկարելու ֆունկցիայի միջոցով, Ազատ Թովմասյանը պատասխանեց. «Մենք նման ինֆորմացիա չենք կարող ունենալ, որովհետև դա փակ ինֆորմացիա է, որը տիրապետում է օգտագործողը: Բայց մի քանի դեպքեր ունենք, որ ուղղակի թողել են հեռախոսը կամ դրամապանակը, ազդանշան է եղել և գնացել հետ են վերցրել: Մի դեպք էլ ունենք հետաքրքիր, որ դրամապանակը բացել, մեջից գումար են վերցրել, հետո նկարով ապացուցել են, թե ով է վերցրել: Սա ընտանեկան դեպք էր, մի քիչ ավելի երգիծական: Իսկ կողոպուտի դեպքեր կարող է եղած լինեն, բայց մենք տեղյակ չենք»։


Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների...

12:32

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

12:14

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան...

11:48

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու նախագիծը

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու...

11:18

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա տանտիրուհին

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա...

11:03

Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց»...

10:45

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում...

10:26

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Հենց աշխարհը տեսավ, որ հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ․ Գագիկ Ծառուկյան

Հենց աշխարհը տեսավ, որ հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ․ Գագիկ...

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:17

Վթարային ջրանջատում` Դավթաշենում

Վթարային ջրանջատում` Դավթաշենում

09:02

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական առաքելությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական...

16:13

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի...

14:54

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

14:36

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ հատվածում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ...

14:22

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի ուղին»

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի...

14:09

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են պատասխանատվության միջոցներ

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են...

12:59

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ դիտորդ»

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ...

12:23

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

11:16

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

10:41

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01