Առանց համապատասխան դատական ակտերի գույքի բռնագրավման գաղափարին դեմ, եմ քանի որ դա ինքնին հնարավոր չարաշահումների ավելի լուրջ հիմք է տալիս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը` անդրադառնալով առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրման շուրջ քննարկումներին, ինչի մասին խոսել է նաև վարչապետը:
Երվան Վարոսյանը նշեց, որ դատական ակտը լրացուցիչ գործոն է, որ անձը պաշտպանված համարի իր գույքն ու սեփականությունը: «Բացի այդ, կա միջազգային փորձ, թե ինչ դեպքերում կարող է դա կիրառվել, պետք է փողերի լվացման փաստ հաստատված լինի, բայց այս պահին միայն խոսակցություն է և չկա առարկայական փաստաթուղթ, թե ինչ ընթացակարգ պետք է ունենա դա, ովքեր են կիրառելու այդ մեխանիզմները, ինչ հիմքով»,-ասաց նա և նշեց, որ երբ կլինի առարկայական փաստաթուղթ կամ նախագիծ, նոր կարելի կլինի իրավական գնահատական տալ:
«Կարծում եմ ՝ այս պահի դրությամբ, հատկապես Հայաստանի Հանրապետության պայմաններում, դա անթույլատրելի է և կարող է հանգեցնել պարզապես գույքի վերաբաշխման»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է միջազգային պարտավորություններին և եվրոպական երկրների փորձին, Երվանդ Վարոսյանը նշեց.«Երբ խոսում են Եվրոպական երկրների մասին, միշտ առաջարկում եմ մեզ բոլորիս տեղափոխվել եվրոպական այդ երկիրը, տալ մեզ այդ եվրոպական երկրի չափանիշները, տալ եվրոպական երկրի դատական մակարդակի անկախության չափը, նոր խոսել այդ մասին: Երբ ասվում է միջազգային պարտավորություններ, ապա խոսքը միայն փողերի լվացման մասին է, ընդ որում ես կարծում եմ, որ փողերի լվացման հարցն այնուամենայնիվ պետք է հաստատվի, որպեսզի հնարավոր լինի անձի սեփականության սահմանափակում»,-ասաց նա:
Հարցին թե հակակշռող մարմնի պարագայո՞ւմ էլ չեք կարծում, որ գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրման անհրաժեշտություն կա, Երվանդ Վարոսյանը նշեց, որ առհասարակ չի կարծում, թե ՀՀ-ն հասել է այն մակարդակի, որ իրեն կարող է թույլ տալ առանց դատական պրոցես անցնելու անձի սեփականության իրավունք սահմանափակել:
Անդրադառնալով հակակշռող մարմնի ստեղծմանը՝ նա հարցրեց՝ այդ ինչ մակարդակի քննություն պետք է անի այդ մարմին, որ այլևս դատական քննության անհրաժեշտություն չլինի: «Ես խիստ կասկածներ ունեմ, որ այդ մարմնի իրականացրած ուսումնասիրություններըլինելու են վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությւոնների մակարդակի ինչ-որ բան, որի դեպքում խոսել ինչ-որ փաստի հաստատված լինելու մասին, ուղղակի ծիծաղելի է, և Հայաստանը սրա տակից դուրս չի գա: Ես բոլորին կոչ կանեմ որևէ տեղ չշտապել, պետք չէ թերի կատարած ուսումնասիրությունների արդյունքում գնալ մարդկանց ունեզրկելու, եթե նման քայլերի գնա, վաղը Հայաստանի Հանրապետությունը լուրջ խնդիրներ է ունենալու, քանի որ սեփականության իրավունքը եվրոպական կովնեցիայով պաշտպանվող իրավունք է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին` նշել էր, որ հիմա Հայաստանում քննարկումներ են, թե արդյո՞ք մեր երկրի համար կարող է ընդունելի լինել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրումը: «Եվ սրա հետ կապված Հայաստանում կան բավականին լուրջ մտահոգություններ, նաև նախկին կառավարության ներկայացուցիչների շրջանում, ես կարևոր եմ համարում արձանագրել, որ այս պրակտիկան ոչ միայն միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, այլև, ըստ էության, 2015 թվականից գտնվում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առաջ: Ես ուզում եմ հիշատակել, որ այդ մեխանիզմի մասին հիշատակում կա «Հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտների լվացման, հետախուզման առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում, «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայում և այս մեխանիզմի վերաբերյալ Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին: Անկեղծ ասած, անձամբ իմ տեսակետից դա մի մեխանիզմ է, որ Հայաստանում իսկապես կարող է և պետք է կյանքի կոչվի, բայց ինչպես ասացի՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և այստեղ որոշումները միանձնյա չեն կայացվում, և այս ինստիտուտի վերաբերյալ մենք պետք է ունենանք լայն քննարկումներ և այդ քննարկումների արդյունքում պետք է կայացնենք որոշում և, իհարկե, շատ օգտակար կլինի նաև այս հարցում, Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցությունը, որպեսզի, քավ լիցի, հանկարծ որևէ մեկը չփորձի սա մեկնաբանել կամ օգտագործել որպես հետապնդումների գործիք, որովհետև այդ էջը մեր երկրում, ինչպես արդեն ասացի, անշրջելիորեն փակվել է»,-ասել է վարչապետը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01