ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում ավարտվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված Գոռ Հովհաննիսյանի թեկնածության հարցի քննարկումը։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում նիստերին զուգահեռ ժամը 16: 00-17։00-ն կկազմակերպվի քվեարկություն։ «Քվեաթերթիկում լինելու է մեկ թեկնածուի անուն, կողքը «կողմ», «դեմ» նշումներով»,-ասաց նա։ Նշենք, որ ՍԴ դատավորն ընտրվում է փակ, գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ձայների առնվազն 3/ 5-րդով։ Վարման կարգով ձայն խնդրեց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, ի վերջո Գոռ Հովհաննիսյանը թեկնածո՞ւ է, թե ոչ։ «Եթե այո, մենք մասնակցում ենք քվեարկությանը»,- ասաց նա և նշեց, որ եթե թեկնածու է ուրեմն գրանցված թեկնածու է։ Արարատ միրզոյանը կրկնեց, որ գրանցել է թեկնածությունը, թեև փաստաթղթերում դեռևս շփոթ կա, բայց ժամկետը ավարտվել է վաղուց, և թեկնածու ունեն ի դեմս Գոռ Հովհաննիսյանի։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցն էլ, ի պատասխան այն հարցադրումներին, թե ինչու են պատգամավորները բազմաբնույթ հարցեր հնչեցնում, ասաց, որ դա մի կետով է պայմանավորված, որ թեկնածուի պահանջների մեջ ոչ միայն բարձր մասնագիտական, այլ բարձր բարոյական պահանջ կա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01