Հունահռոմեական ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կմասնակցի հունիսի 21-ից հուլիսի 1-ը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին: Այդ մասին հայտարարել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: «Եվրոպայի առաջնությունից նվաճեցինք Եվրոպական խաղերի 5 ուղեգիր: Եվրոպական խաղերի կազմում կլինեն փոփոխություններ: 99 տոկոսով Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին, որտեղ հանդես կգանք 60, 67, 77, 87 և 97 կգ քաշային կարգերում: Մայիսի 9-ից կսկսենք պատրաստվել Եվրոպական խաղերին ու աշխարհի առաջնությանը: Արթուր Ալեքսանյանը վնասվածքից վերականգնվելուց հետո արդեն լիարժեք մասնակցում է մարզումներին: Նա շատ մարտական է տրամադրված: Հուսով եմ, որ ամեն ինչ պետք է լավ լինի: Արթուր Ալեքսանյանն իր ցանկաթյամբ էր բուժման մեկնել ԱՄՆ: Բացառված է, որ մեր պետությունը, Սպորտի նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն չֆինանսավորեն նրան: Պահ ստացվեց, որ ընկերները հրավիրեցին Արթուրին, ստեղծեցին պայմաններ և նա մեկնեց իր ցանկությամբ: Հուսով եմ, որ այդ մասին այլևս չի խոսվի: Արթուր Ալեքսանյանի համար մեր երկրում երբեք խնդիրներ չեն կարող լինել ո՛չ կառավարության, ո՛չ էլ Օլիմպիական կոմիտեի խողմից»,- նշել է Լևոն Ջուլֆալակյանը: Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2018-ի նոյեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունից հետո:
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
12:05
11:46
11:18
10:48
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15