Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն «Օլիմպավանում» ընդունել է օրեր առաջ ավարտված Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին, հավաքականների գլխավոր մարզիչներին ու թիմերի անդամներին:
Այս մասին ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ՀԱՕԿ նախագահն անդրադարձել է հայ մարզիկների ելույթներին Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, Բաթումիում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում և լեհական Շեցինում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ արդյունքները լավն են, սակայն ձգտելու և ավելացնելու տեղ կա: Անդրադառնալով հունահառոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ցույց տված արդյուքներին` նա նշել է.
«Մենք ձեզանից սպաում ենք միայն ոսկե մեդալներ: Ճիշտ է, բրոնզե մեդալը նույնպես վատ արդյունք չէ, բայց դուք պետք է ավելի լավ արդյունքներ գրանցեիք: Արսեն Ջուլֆալակյանի ցույց տված արդյունքից եմ շատ ուրախացել, դա ինձ համար ոսկու արժեք ուներ, քանի որ նա այդքան զբաղվածության հետ միասին կարողանում է բարձր մակարդակով հանդես գալ, նաև պետք է հաշվի առնենք նրա տարիքը»:
ՀԱՕԿ նախագահը շեշտել է, որ շատ ուրախ է Արսեն Ջուլֆալակյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալու կապակցությամբ, քանի որ վերջինս անդրադառնում է մարզաշխարհի խնդիրներին, փորձում լուծումներ գտնել:
Խոսելով ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանի մասին՝ Գագիկ Ծառուկյանը շատ բարձր է գնահատել 19-ամյա ըմբիշի նվաճումը.
«Զարմանալ կարելի է՝ ինչպես այս տարիքում այդպես տղամարդավարի գոտեմարտեցիր, երբ պարտվում էիր 0:8 հաշվով, հետ բերեցիր ու դարձար չեմպիոն՝ ամբողջ աշխարհին ցույց տալով մեր ուժը: Ամբողջ աշխարհը նայում և հիանում էր քեզանով»:
Գագիկ Ծառուկյանը բարձր է գնահատել նաև հայ մարմնամարզիկների ելույթը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում, որտեղ Վահագն Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում:
Հանդիպման վերջում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ամեն ինչ արվելու է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին պատշաճ ներկայանալու համար:
«Մենք այս անգամ հրաժարվելու ենք սպիտակ քարտից, քանի որ ուղղակի մասնակցությունը մեզ պատիվ չի բերում, պետք է բոլոր մարզաձևերում էլ պայքարենք բարձր տեղերի համար»,- խոսքը եզրափակել է ՀԱՕԿ նախագահը:

12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42