Ապրիլի 24-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի ավարտական հատվածի կենտրոնական հանդիպումներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Օլե-Գունար Սուլշերի սաները պայքարում են՝ լավագույն քառյակում տեղ գրավելու, իսկ Գվարդիոլայի սաները՝ չեմպիոն դառնալու համար:
«Մանչեսթեր Յունայթեդ»
Օլե-Գունար Սուլշերի հետ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսեց հրաշալի խաղալ, բայց հետո հանկարծակի կանգ առավ:. Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո «կարմիր սատանաները» պետք է կենտրոնանային ներքին գործերի վրա, սակայն վերջին տուրի հանդիպումը ցույց տվեց, որ թիմի խաղում խնդիրները չեն վերացել: Մանչեսթերյան ակումբն անսպասելիորեն պարտվեց «Էվերթոնին»՝ 0:4 հաշվով:
Այս պարտությունը Սուլշերի սաներին թողեց 6-րդ հորիզոնականում, սակայն մանչեսթերցիները դեռևս լավագույն քառյակում հայտնվելու հնարավորություն ունեն: Երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Տոտենհեմից» Սուլշերի թիմը հետ է մնում 3 հորիզոնականով, չորրորդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիից»՝ ևս, սակայն լոնդոնցիներն անցկացրել են մեկ խաղ ավելի:
Տնային վերջին խաղերում «կարմիր սատանաները» պարտվեցին միայն «Բարսելոնային» (0:1), իսկ առաջնությունում նրանց հաղթական շարքն արդեն հասել է 14 խաղի: Միայն «Տոտենհեմին» են նրանք պարտվել տանը (0:3)՝ առաջնության սկզբում:
Սուլշերն այս խաղից հետո կրկին ունի խնդիրներ պաշտպանությունում: Վնասվածքներ ունեն Ֆիլ Ջոնսը, Էրիկ Բային և Լուիս Անտոնիո Վալենսիան: Վնասվածք ունի նաև կիսապաշտպան Անդեր Էրերան:
«Մանչեսթեր Սիթի»
«Մանչեսթեր Սիթի» համար ևս խաղը մեծ նշանակություն ունի: Եթե նայենք մրցաշրջանի մնացած խաղերին, կարող ենք ասել, որ «կարմիր սատանաները» միակ մրցակիցն են առաջիկայում, որ կարող են զրկել «քաղաքայիններին» չեմպիոնի տիտղոսից: Այս խաղից բացի, Խոսեպ Գվարդիոլայի սաները հանդիպումներ ունեն «Լեսթերի», «Բերնլիի» և «Բրայթոնի» հետ:
Այս պահի դրությամբ Գվարդիոլայի թիմը երկու միավոր է հետ մնում «Լիվերպուլից», բայց եթե նրանք հաղթեն, ապա կրկին կշրջանցեն մրցակցին:
«Մանչեսթեր Սիթին» հիմա լավ շրջանում է՝ չնայած, որ շատ ծանր պայքարից հետո դուրս մնաց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից: Պրեմիեր լիգայում մանչեսթերյան թիմը հաղթել է 10 խաղ անընդմեջ, այդ թվում՝ 4 խաղ մրցակցի հարկի տակ:
«Մանչեսթեր Սիթում» լուրջ կորուստներ չկան: Վնասվածք ունեցող Կևին դե Բրյունեն և Կլաուդիո Բրավոն դեռևս չեն ապաքինվել:
Վիճակագրություն
Վերջին տարիներին այս թիմերի մեջ հանդիպումները շատ լարված և գոլառատ են ստացվում: Հաշվի առնելով այս խաղի կարևորությունը երկու թիմերի համար՝ կարելի է ենթադրել, որ այսօր թիմերը ցուցադրելու են զգուշավոր ֆուտբոլ: Ամեն դեպքում, շատ գոլեր սպասել պետք է:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42