Բելառուսը ցնցվում է: Հավանաբար, Ղրղզստանում, Ուկրաինայում եւ Հայաստանում հեղափոխությունների հետցնցումները, ինչպես նաեւ Նազարբաեւի հրաժարականը Ղազախստանում վերջապես հասել են Բելովեժյան անտառին, որից 1991 թվականին սկսվել է ԽՍՀՄ փլուզումը:
Մոսկվան աննախադեպ որոշում է ընդունել՝ հեռացնելով Բելառուսում Ռուսաստանի դեսպան Միխաիլ Բաբիչին եւ նրա փոխարեն սենատոր Մեզենցեւին նշանակելով: Որոշումն այնքան հապճեպ էր, որ նոր դեսպանի թեկնածությունն անգամ չեն համաձայնեցրել պատգամավորների հետ:
Ինչո՞վ է պայմանավորված այսքան անսպասելի որոշումը: Դեսպանի պաշտոնազրկումն ընդունող երկրի պահանջով հաճախ չի լինում, եւ դրա համար շատ ծանրակշիռ հիմքեր են պետք: Հնարավոր է, Բաբիչն ինչ-որ գործ տապալել է, եւ չի բացառվում, որ այն կապված էր Բարեկամության նավթամուղում ռուսական նավթի աղտոտման հետ: Վլադիմիր Պուտինն արդեն խոստովանել է, որ միջադեպը Ռուսաստանին տնտեսական ու իմիջային մեծ վնաս է հասցրել, եւ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի դրա համար:
Չի կարելի բացառել, սակայն, որ Բաբիչն իր գործն արել է եւ «Բաբիչը կարող է հեռանալ»: Դա կարող է կապված լինել Մինսկին Մոսկվայի առաջարկած «ավելի սերտ ինտեգրացիայի» հետ: Մինսկը չնայած Բաբիչին մեղադրել է Բելառուսի ինքնիշխանությունը չհարգելու համար, բայց դեռ բացասական պատասխան չի տվել Մոսկվայի առաջարկին: Իսկ դա նշանակում է, որ ինտեգրացիայի՝ այսինքն Բելառուսի ինքնիշխանության կորստի առաջարկն ուժի մեջ է մնում: Իսկ Բաբիչի ծառայությունն այն ակտուալ օրակարգ մտցնելն էր:
Մոսկվան որտե՞ղ կնշանակի Բաբիչին, որին բազմիցս «առաջնագիծ» է ուղարկել: 2002-2003 թվականներին նա Չեչնիայի վարչապետն էր, իսկ 2016 թվականին առաջադրվել է Ուկրաինայում դեսպանի պաշտոնի համար, սակայն Կիեւն ագրեման չի տվել: 2018 թվականին Բաբիչը նշանակվել է դեսպան Բելառուսում, եւ ռուս-բելառուսական հարաբերությունների «պղտոր նստվածքը» անմիջապես ջրի երես է ելել:
Հայաստանում ռուս դեսպանների՝ Հայաստանը «վերադարձնելու» փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Նախկին դեսպան Վոլինկինը, օրինակ, ձախողել է գործը, որից հետո նոր դեսպան Կոպիրկինը սկսել է խոսել «փափուկ ուժի» մասին: Կոնստանտին Զատուլինը, որը փորձել է Լազարեւսկի կոնիտե ստեղծել, մեռելածին պտուղ է ստացել:
ԵԱՏՄ միջկառավարական նիստին ժամանած Մեդվեդեւին Նիկոլ Փաշինյանն ընդունել է իր տանը՝ կարծես ակնարկելով Ռուսաստանին, որ Հայաստանը հայերի տունն է, իսկ Ռուսաստանի վարչապետը հյուր է, թեկուզ եւ ցանկալի: Հիշվում է, որ Դմիտրի Կիսելյովը տիրոջ իրավունքով ավտոմեքենայով մոտեցել էր Հայաստանի խորհրդարանի հիմնական մուտքին: 2013 թվականին էլ Վլադիմիր Պուտինը նախ այցելել էր Գյումրիում ռուսական բազա, հետո եկել Երեւան՝ ցույց տալով բազայի առաջնահերթությունը Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ:
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15