Բրիտանացի հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը, որը ներկայում աշխատում է ԱՄՆ-ում և վարում է Piers Morgan Tonight հաղորդումը CNN-ի եթերով, կոչ է արել անգլիական «Չելսի» և «Արսենալ» թիմերին բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակչի անցկացումը Բաքվում:
««Չելսին» նույնպես բազմաթիվ հայ երկրպագուներ ունի, մի՞թե դուք պատրաստվում եք հանդուրժել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակն ու ոչինչ չանել: Եթե երկու թիմն էլ հրաժարվի Բաքվում խաղալուց, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի խաղը», - թվիթերյան իր էջում գրել է հաղորդավարը:
Վերջինս հավելել է. «Մխիթարյանի փոխարեն պատկերացրեք Մեսսիին կամ Ռոնալդուին, կարծո՞ւմ եք` մենք նույնիսկ կքննարկեինք այս հարցը: ՈւԵՖԱ-ն կտեղափոխեր եզրափակիչը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնապես հաստատվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի և լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու մայիսի 29-ին կայանալիք ԵԼ եզրափակչին:
Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել նաև, որ Բաքուն հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44