ARM | RUS |

Պատերազմի մոտիվատորները

08.08.16 | 17:37

Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմի վերսկսման իրական վտանգի մասին խոսակցությունները սկսվեցին դեռևս 2008 թվականի ռուս-վրացական օսական պատերազմից հետո: Այդ պատերազմը շատերին հիմք տվեց ասելու, թե դա կարող է գայթակղիչ նախադեպ լինել Ադրբեջանի համար: Մյուս կողմից, շատերն էլ ասում էին, որ այդ պատերազմը կարող է դաս լինել Ադրբեջանի համար, որ զենքով հարց չի լուծվում:

Իրականում այդ պնդումը փոքր-ինչ չափազանցված է կամ շրջված: Վերջիվերջո, վրաց-ռուսական պատերազմում զենքով հարց լուծվեց: Վրաստանը կարծես թե վերջնականապես կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսիան, իսկ Ռուսաստանի համար էլ կարծես թե վերջնական ու անշրջելի դարձավ Վրաստանի կորուստը, և դարձավ ակնհայտ, որ Ռուսաստանի և Հարավային Կովկասի սահմանը: Այլ հարց է, թե ով ինչքանով է գոհ այդ լուծումներից. բացի ռուսներից ու վրացիներից` էլ ով կար այդ լուծումների գործընթացում, որ խաղում էր բացահայտ կամ քողարկված, ուղղակի կամ միջնորդավորված, թե ով էր գոհ կամ դժգոհ այդ լուծումներից: Փաստն այն է, որ լուծում կար, և զենքով հարցեր լուծվում են:

Ի վերջո, Ղարաբաղի հարցն էլ լուծվեց զենքով, և Ղարաբաղի ներկայիս անկախությունն ու անվտանգությունը հենց զենքի կիրառման արդյունք են: Այնպես որ պարզ ու հասկանալի է, որ Ղարաբաղի հնարավոր պատերազմի մասին խոսելիս պետք է ոչ թե նկատի ունենալ զենքով հարց լուծելու կամ չլուծելու պարագան, այլ այն, թե ում է ձեռնտու լինելու լուծման այդ տարբերակը: Այստեղ է, որ գտնվում է խնդրի առանցքը, և այստեղ է, որ պետք է փնտրել հնարավոր մոտիվացիաները: Եթե մինչ այժմ պատերազմ չի վերսկսվել կամ սկսել, ապա դրա պատճառն այն չէ, որ Ադրբեջանը համոզված է եղել, թե զենքով հարց չի լուծվի:
Պարզապես չեն եղել պատերազմի բավարար մոտիվատորներ թե՛ Ադրբեջանում, թե՛ հակամարտության կարգավորմամբ զբաղվող եռանախագահ երկրներում, թե՛ նաև Թուրքիայում, որն այդ հարցում ունի բավական զգալի դերակատարություն:

Պատերազմի գործում Թուրքիան Ադրբեջանի հիմնական գործընկերն է, երաշխավորը, ուղենիշը: Այդ հարցում Ադրբեջանի պահվածքը թերևս մեծապես պայմանավորված է Թուրքիայից եկող ազդակներով: Դրանք իհարկե միարժեք որոշիչ չեն, բայց բավական ազդեցիկ են: Թուրքիան էլ այս տարիների ընթացքում, ինչպես եռանախագահները, չի ունեցել պատերազմի սկսման մոտիվացիա: Այս պարագայում, որքան էլ Ադրբեջանը ցանկանա պատերազմ սկսել, չի գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում պատերազմով լուծվելիք հարցերը մեղմ ասած ձեռնտու չեն լինի Ադրբեջանին և այդ երկիրը կարող է ունենալ նոր կորուստներ, կամ էլ ընդհանրապես կորցնի որևէ հույս ներկայիս ստատուս-քվոն փոխելու հարցում: Սակայն վերջին շրջանում պատերազմի մասին սկսել են խոսել ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև թե՛ արևմտյան, թե՛ ռուսական փորձագետները, ինչպես նաև հենց միջնորդ եռանախագահ երկրների ու միջազգային կառույցների դիվանագետները, որոնք պարբերաբար մտահոգություններ են հայտնում շփման գծում հրադադարը պահպանելու մասին, խոսում են պատերազմի վերսկսման վտանգի մեծացման մասին: Արդյոք դա նշանակում է, որ միջազգային ասպարեզում առաջանում են ղարաբաղյան պատերազմի վերսկսման մոտիվացիաներ:

Առաջին հայացքից թվում է, թե դա այդպես է, և այդ պատճառով էլ ակտիվացել են պատերազմի մասին խոսակցությունները, այլապես ինչու պետք է խոսեին մի բանի մասին, եթե դա ոչ մեկին պետք չէ: Իսկապես տրամաբանական հարցադրում է: Բայց, ի վերջո, ո՞ւմ է պետք պատերազմը և ինչի՞ համար: Ո՞վ և ի՞նչ հարց է լուծելու այդ պատերազմով: Այստեղ առանցքային երկու գործոնները թերևս ԱՄՆ-ն և Ռուսաստանն են: Եվրոպայի պարագան թերևս դուրս է, քանի որ Եվրոպան որպես ռազմական գործոն ինքնին բավական թույլ է և մեծապես կախված է Միացյալ Նահանգներից, թեկուզ և ՆԱՏՕ ձևաչափով: Պատերազմի առումով Եվրոպայից շատ ավելի ազդեցիկ գործոն է Թուրքիան:

Դիտարկենք այդ երեք գործոնների հնարավոր վարքը: Իհարկե, որևէ դիտարկում չի կարող լինել երաշխավորված ճշմարտություն կամ իրավացիություն, քանի որ խոսքը համաշխարհային քաղաքականության մասին է, որը նման է այսբերգի, և դրա անտեսանելի, ջրի տակ եղած մասը շատ ավելին է, քան տեսանելին: Բայց տեսանելի և անտեսանելի մասերը իրարից կտրված չեն, հետևաբար մակերեսը արտահայտում է խորքային գործընթացների էությունը: Իսկ ինչ կա այժմ այդ գործընթացների մակերեսում: Այստեղ ակնհայտ է, որ պատերազմի վերսկսման մոտիվացիաները քիչ են թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Թուրքիայի մոտ: Նահանգները արդեն իսկ պատերազմում են Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում: Այդ պատերազմները խլում են ահռելի ռեսուրսներ: Հազիվ թե Միացյալ Նահանգներին պետք լինի ներգրավվել ևս մի թեժ գործընթացում, առավել ևս, որ ներկայիս ստատուս-քվոյի մեջ Նահանգների համար դժգոհություն առաջացնող ոչինչ չկա:

«Եղբայրական» Ուկրաինայի դեմ կատաղի պատերազմող Ռուսաստանի համար ղարաբաղյան պատերազմը կարող է լինել Հարավային Կովկասի «թիկունքից» ներխուժելու և Հարավային Կովկասի հյուսիսային սահմանում վրաց-ռուսական պատերազմի հետևանքով կորցրածը վերականգնելու համար: Բայց միևնույն ժամանակ այն փաստը, որ Ղարաբաղի պարագայում կռվողը լինելու է ոչ թե անմիջականորեն ռուսական բանակը, այլ հայկական և ադրբեջանական բանակները, Ռուսաստանին թերևս ստիպում է զգուշավոր լինել, որովհետև այդ դեպքում շատ դժվար կլինի պատերազմի ընթացքը պահել անմիջական վերահսկողության տակ, ու այդ դեպքում չի բացառվում, որ ռուսները ոչ թե վերգտնեն կորցրածը, այլ ընդհանրապես եղածն էլ կորցնեն, և Հարավային Կովկասը մեկընդմիշտ դուրս գա ռուսական ուղեծրից: Չէ՞ որ շատ դժվար է կանխագուշակել, թե հնարավոր պատերազմի դեպքում իրեն ինչպես կպահի Թուրքիան: Ռուսների հետ այդ երկրի բարեկամության նախանշանները ամենևին էլ հավատարմության երաշխիքներ չեն: Թուրքիան շատ օրինակներով է ցույց տվել, որ բարեկամություն անում է ընդամենը սեփական շահը սպասարկելու համար և շատ հանգիստ կարող է անտեսել այդ բարեկամությունը, եթե այդ շահը պահանջի` վկան ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահի Երևան կատարած այցից հետո Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումն է: Թուրքերին ռուսների հետ բարեկամությունը պետք է իրենց, ոչ թե ռուսների ոտքը Կովկասում ամրապնդելու համար: Իսկ պատերազմ Կովկասում Թուրքիային պետք կարող է լինել այն դեպքում, երբ թուրքերն անկյուն քշվեն միջազգային հարաբերություններում: Այլ կերպ ասած` հարավկովկասյան պատերազմի սադրումը թուրքերի համար կարող է լինել միջազգային հանրությանն ուղղված շանտաժ: Բայց, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ թուրքերը միջազգային ասպարեզում հայտնվեն անելանելի վիճակում:

Մյուս կողմից, այդպիսի վիճակում հայտնված Թուրքիան հազիվ թե համարձակվի պատերազմ սադրել, քանի որ դա էլ կարող է լինել այդ երկրի վերջը: Նույնիսկ վերջի սկիզբն էլ չէ, այլ վերջը: Բացի այդ, Թուրքիան չի գնա մի քայլի, որից կարող է ավելի շատ օգտվել Ռուսաստանը: Բանն այն է, որ եթե Թուրքիան անմիջականորեն խառնվի կովկասյան հնարավոր պատերազմին, ապա դա հիմք է, որ Ռուսաստանն էլ անմիջապես ներգրավվի դրան, ինչից ռուսները անհապաղ կշտապեն օգտվել:

Այլ կերպ ասած` պատերազմի մոտիվացիաներ կարծես թե շատ կան, բայց իրավիճակի առանձնահատկությունը թերևս այն է, որ դրանք ոչ թե միմյանց լրացնող, այլ զսպող, այսպես ասած հակադարձ համեմատական մոտիվացիաներ են, ինչը գրեթե անհավանական է դարձնում պատերազմի հանգամանքը տեսական խոսակցություններից գործնական ընթացքի վերածելը: Իհարկե այս դեպքում այլ հարց են մանր սադրանքները, որոնց կարող է դիմել արդեն Հայաստանը կամ Ադրբեջանը` իրենց ավելի մանր խնդիրների լուծման համար այդ հարցը շահարկելու նպատակով:

1in.am


Շնորհակալություն նրանց, ովքեր հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի մաքուր ու կանաչ Երևան. Ավինյան

Շնորհակալություն նրանց, ովքեր հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի մաքուր ու կանաչ...

16:58

Ոչ մեկին թշնամի չեմ համարում, բայց իմ հայրենիքի հանձնման ստորագրությունը ես չեմ ների. Միքայել Աջապահյան

Ոչ մեկին թշնամի չեմ համարում, բայց իմ հայրենիքի հանձնման ստորագրությունը ես չեմ ների. Միքայել...

16:45

Աղավնավանքի տներից մեկի բակում անասնագոմ է այրվել

Աղավնավանքի տներից մեկի բակում անասնագոմ է այրվել

16:29

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը...

16:08

Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար

Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու...

15:45

Ծեծվողները գոնե դառնային այդ բարքերի դեմ պայքարողներ, դարձան ծեծողներ․ Գևորգ Թամամյան

Ծեծվողները գոնե դառնային այդ բարքերի դեմ պայքարողներ, դարձան ծեծողներ․ Գևորգ...

15:23

ՆԳՆ-ից արձագանքել են քաղաքացուն ոստիկանությունում ծեծելու և բերանը կպչուն ժապավենով փակելու մասին ահազանին

ՆԳՆ-ից արձագանքել են քաղաքացուն ոստիկանությունում ծեծելու և բերանը կպչուն ժապավենով փակելու մասին...

15:08

Փողոցում նիկոլենց համար իրականությունը շատ ավելի դաժան է և դա մեղմել այլևս հնարավոր չէ. Միհրան Հակոբյան

Փողոցում նիկոլենց համար իրականությունը շատ ավելի դաժան է և դա մեղմել այլևս հնարավոր չէ. Միհրան...

14:55

Հուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է Պուտինին

Հուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց...

14:33

Արամ Ա-ն խոսել է Հայոց ցեղասպանության , Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու Արցախի մասին

Արամ Ա-ն խոսել է Հայոց ցեղասպանության , Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու Արցախի...

13:15

Ուղիղ. Աշխատավորների միջազգային օրվան նվիրված մայիսմեկյան երթ՝ Երևանում

Ուղիղ. Աշխատավորների միջազգային օրվան նվիրված մայիսմեկյան երթ՝...

12:56

Ովքե՞ր են «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխության հաղթողները

Ովքե՞ր են «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխության...

12:45

Պետության պարտավորությունն է նպաստել հավասար և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորմանը․ ՄԻՊ

Պետության պարտավորությունն է նպաստել հավասար և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորմանը․...

12:21

Քարաթափման աշխատանքներ՝ Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին

Քարաթափման աշխատանքներ՝ Նոր Գեղի-Արզնի...

12:02

Խելահեղ հանիպում էր. մենք արեցինք ինչ կարող էինք. Մխիթարյան

Խելահեղ հանիպում էր. մենք արեցինք ինչ կարող էինք....

11:48

Ադրբեջանում երկար կհիշեն մոսկովյան տապալված գաստրոլները. Աբրահամյան

Ադրբեջանում երկար կհիշեն մոսկովյան տապալված գաստրոլները....

11:23

Աշխատող քաղաքացու ձեռքերով է ամրանում պետությունն ու անվտանգությունը. ԱԺ նախագահ

Աշխատող քաղաքացու ձեռքերով է ամրանում պետությունն ու անվտանգությունը. ԱԺ...

11:09

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

10:46

4 մեքենա է բախվել Երևանի Ռուբինյանց փողոցում, տուժածներ կան

4 մեքենա է բախվել Երևանի Ռուբինյանց փողոցում, տուժածներ...

10:23

Երբեմն պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել՝ ինչ–որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ–որ բան չգիտեն․ Փաշինյան

Երբեմն պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել՝ ինչ–որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր...

10:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

09:46

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում են

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում...

09:44

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ...

09:35

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի պատճառը

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի...

09:29

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

09:16

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

09:02

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

09:58

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ եղեք»

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ...

09:47

«Ժողովուրդ». Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. բացահայտում

«Ժողովուրդ». Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից....

09:34

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն...

09:16

«Հրապարակ». Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում

«Հրապարակ». Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է...

09:02

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին...

09:54

«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել

«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել

09:45

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի...

09:37

«Ժողովուրդ». Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ». Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ...

09:27

«Հրապարակ». Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել

«Հրապարակ». Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել

09:02

«Հրապարակ». Փաշինյանը ցուցակ է կազմում

«Հրապարակ». Փաշինյանը ցուցակ է կազմում

09:46

«Հրապարակ». Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են

«Հրապարակ». Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել...

09:36

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը վախվորած է եւ անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը վախվորած է եւ անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն...

09:27

«Հրապարակ». Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել

«Հրապարակ». Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել

09:16

«Փաստ». Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում

«Փաստ». Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների...

09:02

«Ժողովուրդ». 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համար

«Ժողովուրդ». 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության...

09:45

«Հրապարակ». Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է

«Հրապարակ». Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է

09:34

«Հրապարակ». Ռուսաստանում փնտրտուքի մեջ են

«Հրապարակ». Ռուսաստանում փնտրտուքի մեջ են

09:17

«Ժողովուրդ». Կեղծ ակտի տակ չի ստորագրել. Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել

«Ժողովուրդ». Կեղծ ակտի տակ չի ստորագրել. Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են...

09:02

«Ժողովուրդ». 15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացու տոնը նշելու համար

«Ժողովուրդ». 15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով...

09:33

«Հրապարակ». Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել

«Հրապարակ». Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ...

09:13

«Հրապարակ». ՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է

«Հրապարակ». ՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է

10:02

«Ժողովուրդ». 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր

«Ժողովուրդ». 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․...

09:56

«Ժողովուրդ». Տեսչական մարմինները կմիավորվեն

«Ժողովուրդ». Տեսչական մարմինները կմիավորվեն

09:45

«Իրավունք». Շահրամանյանը STOP է տալիս արցախահայերին

«Իրավունք». Շահրամանյանը STOP է տալիս արցախահայերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից

«Հրապարակ». ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի...

09:15

«Իրավունք». «Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների դեմ

«Իրավունք». «Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների...

09:02

«Հրապարակ». Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել

«Հրապարակ». Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է...

09:55

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն չունի

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն...

09:44

«Փաստ». Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել

«Փաստ». Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի...

09:33

«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին

«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական...

09:17

«Հրապարակ». Կապանի քաղաքապետին տուգանել են

«Հրապարակ». Կապանի քաղաքապետին տուգանել են

09:02

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ...

09:26

«Հրապարակ». Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը

«Հրապարակ». Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի...

09:15

«Փաստ». Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն

«Փաստ». Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար...

09:02

«Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ

«Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ

09:55

«Ժողովուրդ». Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով

«Ժողովուրդ». Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը`...

09:45

«Հրապարակ». Ամեն ինչից հուզվում են

«Հրապարակ». Ամեն ինչից հուզվում են

09:34

«Իրավունք». Փորձում են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր գործընթացները

«Իրավունք». Փորձում են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր...

09:18

«Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Իրա նման «крепкий орешек»-ների՞ ենք «ջարդել» ոնց մեզ պետք է»

«Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Իրա նման «крепкий орешек»-ների՞ ենք «ջարդել»...

09:02

«Հրապարակ». Արցախցիների պառակտումը շարունակվում է

«Հրապարակ». Արցախցիների պառակտումը շարունակվում է

09:27

«Հրապարակ». Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի հետ

«Հրապարակ». Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի...

09:13

«Փաստ». Արդյոք դեռ ունե՞նք անկախություն

«Փաստ». Արդյոք դեռ ունե՞նք անկախություն

09:02

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. Նա համախոհներ է ձեռք բերել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. Նա...

09:56