Չկա ուղղվածություն դեպի ԵՄ, Հայաստանը մնում է այնտեղ, որտեղ գտնվում է: Եվրամիության հետ մենք համագործակցում ենք ներքին բարեփոխումների հարցում, և ԵՄ-ն շահագրգռված է նրանով, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ բարելավվեն:
Այս մասին այսօր Սանկտ Պետերբուրգում տնտեսական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն այս տարի ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը, բացի այդ, ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել, և եթե երկիրը շարունակի ընթանալ ԵՄ-ի ուղղությամբ, չե՞ք վախենում, որ Բրյուսելը կպահանջի լքել ԵԱՏՄ-ն:
«Կարծում եմ, որ ԵՄ երկու առաջնորդների ներկայությունն այստեղ ապացուցում է դա:Ես շփվում եմ եվրոպացի առաջնորդների հետ և ուզում եմ ասել, որ նրանք բոլորն աջակցում են Հայաստանին իր ՌԴ-ի հետ հարաբերությունները զարգացնելու ձգտման հարցում: Սա շատ կարևոր պահ է, և ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցում մենք թափանցիկ ենք մեր ռուս գործընկերների առաջ, և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում մենք թափանցիկ ենք մեր եվրոպացի գործընկերների առաջ:
Իհարկե, բացի մի քանի նրբություններից, որոնք վերաբերում են անվտանգության հարցերին: Կարծում եմ՝ շատերն այսօր հասկացել են, որ աշխարհաքաղաքական խաղերը ոչ ոքի օգուտ չեն բերում, հատկապես այն երկրներին, որոնք վերածվում են ասպարեզի աշխարհաքաղաքական հարցերի համար: Այդ պատճառով Հայաստանի դիրքորոշումը շատ պարզ է: Մենք չենք պատրաստվում աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնել: Մենք պատրաստվում ենք նորմալ հարաբերություններ զարգացնել ՌԴ-ի հետ, մասնակցում ենք Եվրասիական տնտեսական միությանը, ներկա պահին նախագահող երկիր ենք հանդիսանում: Վերջերս ես այցելել եմ Չինաստան և իմ ելույթում ասել եմ, որ ուրախ եմ, որ Չինաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, կարծում եմ՝ և՛ Չինաստանը, և՛ Եվրամիությունը, և՛ ՌԴ-ն շահագրգռված են համաշխարհային կայունության և անվտանգության հարցում: Եվ մենք՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, գիտակցում ենք մեր դերը և կնպաստենք, որ մեր գործընկերների միջև հարաբերություններն ավելի լավը դառնան», - ասել է Փաշինյանը:
Վարչապետը, պատասխանելով Հայաստանի կատարած ընտրության մասին հարցին, հավելել է. «ԵԱՏՄ-ն միակ ինտեգրացիոն գործընթացն է, որին Հայաստանը ներկա պահին մասնակցում է, սակայն դա չի նշանակում, որ մեր երկիրը չի համագործակցելու Չինաստանի հետ: Բացի այդ, մենք նպաստելու ենք Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև հարաբերությունների զարգացմանը: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, մենք համագործակցում ենք, օրինակ, ինչպես ասել եմ, իրավական բարեփոխումների հարցում: Մեզ համար կարևոր է ստեղծել եվրոպական չափանիշներին համապատասխան դատական համակարգ, որը կլինի անկախ, չկոռումպացված և անկախ քաղաքականությունից»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի միջև:
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:22
12:03
11:48
11:34
11:18
11:02
10:45
10:23
10:03
09:45
09:33
09:17
09:01
19:33
19:03
12:24 23.10.25
12:03 23.10.25
11:48 23.10.25
10:45 23.10.25
10:03 23.10.25
12:22 23.10.25
10:23 23.10.25
11:34 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02