Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են մեկական ոսկե և արծաթե մեդալ:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Հրաչյա Մարգարյանն (61 կգ) արժանացել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչմանը, իսկ Մհեր Մարկոսյանը (86 կգ) դարձել է փոխչեմպիոն:
Եզրափակիչում Հրաչյա Մարգարյանը ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին, իսկ Մհեր Մարկոսյանը լարված պայքարում 2:3 հաշվով պարտվեց վրացի Միրիանի Մաիսուրաձեին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով և նվաճել 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ: Հունիսի 8-ին բրոնզե մեդալակիր էին դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաև Հարություն Մանուկյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Կոլյա Հարությունյանը (97 կգ) և Աշոտ Ռուշանյանը (125 կգ):
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նույնպես Եվրոպայի առաջնությունը մասնակցել էր 9 ըմբիշով և նվաճել 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44