Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կարծիքով՝ իր թիմում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են լավ ապագա ունենալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ոսկանյանը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, ինչպես նաև լրագրողներին՝ հավաքականի կողքին լինելու համար: «Եզրերում խաղացին ուրիշ՝ երիտասարդ ֆուտբոլիստներ, քանի որ վերլուծել էին Պորտուգալիայի խաղը: Մեր ֆուտբոլիստներից շատերի մոտ պակասում է «խաղն իրենց վրա» վերցնելու ձգտումը»,-առանձնացրեց մարզիչը:
Ոսկանյանի խոսքով՝ հավաքականը գիտակցում էր, թե ինչ խմբում է խաղում ու ինչպիսի հակառակորդներ ունի: «Մենք բոլոր երեք խաղերում էլ ձգտում էինք ֆուտբոլ խաղալ: Խաղից խաղ լինում էին պահեր, որտեղ մեր ֆուտբոլիստները լավ էին գործում: Հիմա հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր ոչ թե 19 տարեկան են, այլ ավելի փոքր են տարիքով: Դա հուսադրող փաստ է»,-ասաց նա:
Մարզիչը փաստեց, որ իր համար մեծ ձեռքբերում կլինի, որ տարիներ անց այս հավաքականից ազգային ընտրանու կազմում խաղան 2-3 ֆուտբոլիստներ: «Այո, մենք հիմա ունենք ֆուտբոլիստներ, ովքեր մեծ ապագան են խոստանում»,-ասաց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների երևանյան առաջնության խմբային փուլում Հայաստանի ընտրանին մրցելով Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հետ բաց թողեց ընդհանուր առմամբ 12 գնդակ և խմբում վերջինն էր 0 միավորով:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42