1in.am-2016թ. ապրիլի 17-ին նշանակված՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրության նախօրեին զանգվածային լրատվամիջոցներում՝ էլեկտրոնային լրատվական կայքերում և տպագիր մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի կողմնակիցները բնակչության շրջանում ընտրակաշառք են բաժանել, և որպես հավաստող տվյալներ ներկայացվել են տարբեր անձանց հարցազրույցներ պարունակող տեսանյութեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Բացի այդ, 2016թ. ապրիլի 12-ին քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում ընտրակաշառք բաժանելու մասին, իսկ 2016թ. ապրիլի 17-ին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ն.Փաշինյանը երկու հաղորդում է ներկայացրել, որոնցում հղում է կատարել համացանցում հրապարակված տեսանյութերին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ լրատվամիջոցների հրապարակումներում և Ն.Փաշինյանի հաղորդումներում հղում արված տեսանյութերում պատկերված տարբեր անձինք հայտնել են քաղաքապետի թեկնածու Ա.Դանիելյանի օգտին կողմ քվեարկելու դիմաց անհայտ անձանց կողմից իրենց գումար տալու կամ գումար խոստանալու մասին:
2016թ. ապրիլի 17-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության օրը և դրան նախորդող օրերին թեկնածուի օգտին կողմ քվեարկելու պայմանով կաշառք ստանալու և նույն նպատակով անհայտ անձանց կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
16:52
16:36
15:23
15:06
14:46
14:25
14:09
13:45
13:22
13:05
12:46
12:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55