Կնոջ մարմինն ամբողջովին ծածկող հագուստը, որը կրում են որոշ մուսուլման կանայք, չի համապատասխանում գերմանական հասարակությանը: Այս մասին ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը, փոխանցում է BBC-ն:
«Մեր հասարակությունում ընդունված է ցույց տալ դեմքը»,- ասել է Մեզյերը:
Անգելա Մերկելի պահպանողական բլոկի քանի բարձրաստիճան գործիչներ կոչ են արել արգելել ամբողջ մարմինը ծածկող հագուստը, քանի որ դա ցուցադրում է, որ նման զգեստ կրողը չի ինտեգրվել հասարակությանը:
Նախարարը նշել է, որ դեմքը բացելն անհրաժեշտ է երկրի սոցիալական միասնության համար, ինչպես նաեւ անվտանգության նկատառումներից ելնելով, օրինակ, մեքենա վարելիս, քանի որ նման հագուստը փակում է պերիֆերիկ տեսողությունը:
Ընդ որում, նախարարը ենթադրել է, որ նման հագուստ կրելու ամբողջական օրենսդրական արգելք չի սահմանվի, քանի որ դա հակասում է Սահմանադրությանը:
«Չի կարելի ուղղակի արգելել այն, ինչ մեզ դուր չի գալիս»,- ասել է նա: Նախարարի խոսքով՝ խոսքը նիքաբի կամ փարանջայի մասին է:
Գերմանիայի միգրանտների եւ փախստականների հարցերով դաշնային բյուրոյի հետազոտության համաձայն՝ 2009-ին Գերմանիայում մուսուլման կանանց ավելի քան 2/3-ն անգամ գլխաշոր չէր կրում:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55