Ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոնաթան Դենիսը (Միացյալ Թագավորություն) և Կատրին Պարտիկան (Բելգիա), ինչպես նաև Կոնգրեսի քարտուղար Ստեֆանի Պուրելը և փորձագետ Տանիա Գրոպպին։ Հանդիպումը կայացել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից իրականացվող մշտադիտարկման այցի շրջանակում, որի նպատակն է գնահատել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափի հանդիպումները ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ համագործակցության զարգացման տեսանկյունից՝ ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության հիմնական ուղղությունները։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պարբերաբար իրականացնում է մարզային այցեր, հանդիպում գյուղական համայնքների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները, որոնք ամփոփվում են ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակներում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավունքների պաշտպանության և տեղական իշխանությունների կազմում ներառականության ապահովման հարցերին: Անահիտ Մանասյանը անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմիններում ազգային փոքրամասնությունների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց պատշաճ ներկայացվածության կարևորությանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցության նրանց հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությանը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիտարկումները՝ հիմնված քաղաքացիներից ստացված դիմումների, մշտադիտարկումների և մարզային այցերի արդյունքների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ տեղական ինքնակառավարման արդյունավետությունը անմիջական ազդեցություն ունի մարդու իրավունքների իրացման վրա՝ հատկապես սոցիալական ծառայությունների մատչելիության, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և բնակչության կյանքի պատշաճ որակի ապահովման տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը։ Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է երկխոսության հարթակների ստեղծումը՝ որպես օրինակ ներկայացնելով վերջերս ՄԻՊ աշխատակազմի նախաձեռնած քննարկումը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ «Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը և դրա արդյունավետ գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից են։ Մարզային այցելությունների ընթացքում արձանագրում ենք, որ համայնքներում առկա խնդիրները հաճախ պայմանավորված են ոչ միայն ռեսուրսների սահմանափակությամբ, այլև կառավարման և մասնակցային մեխանիզմների ոչ լիարժեք կիրառմամբ։ Այս առումով կարևոր է շարունակաբար կատարելագործել տեղական ժողովրդավարության գործիքակազմը և ապահովել դրա արդյունավետ իրացումը», – նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։ Կոնգրեսի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար՝ ընդգծելով շարունակական երկխոսության և համագործակցության կարևորությունը։
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
00:00
00:00
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
10:15 16.04.26
11:55 16.04.26
11:03 16.04.26
11:38 16.04.26
12:09 16.04.26
12:23 16.04.26
10:44 16.04.26
11:27 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44