Նախկին «Միկա» մարզադահլիճում նոյեմբերի 16-17-ը անցկացվեց ձյուդոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էին 89 մարզիկ։ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց առաջնությունը, խոսեց ձեռքբերումների և խնդիրների մասին․
«Մարզիկների քանակից որոշ չափով գոհ ենք, քանի որ միշտ եղել են 60-70 մարզիկ, իսկ այս անգամ 89 հոգի են, և ավելանալու միտում կա, ինչը գոհացուցիչ է։ Առաջնության մասնակիցներն երիտասարդներ են, որոնց թվում խոստումնալից մարզիկներ շատ կան։ Առաջնությունից հետո կձևավորվի հավաքական թիմը, որը կմասնակցի ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերի, որտեղ էլ պարզ կլինի նրանց պատրաստվածության աստիճանը»,-ասաց նա։
Թաթուլ Հովհաննիսյանը ասաց, որ ֆեդերացիան որոշակի գույքով ապահովել է մարզադպրոցներին, բայց միշտ էլ պակաս կա.
«Ֆեդերացիայի` մարզադպրոցներին մարզագույքով ապահովելու քաղաքականությունը որոշակի արդյունք տվեց, բայց կան մարզադպրոցներ, որոնք չունեն տատամի, գույք, և կա մարզիչների պակաս։ Ես` որպես գլխավոր քարտուղար, շատ կուզենայի, որ մեր հավաքական թիմերը լինեն հավաքների մեջ, որպեսզի մրցակցությունը բերի մարզաձևի զարգացմանը և աճին, քանի որ շատ դեպքերում առաջնությունում 3-րդ տեղը գրաված մարզիկը, ում հավաքի ենք վերցրել, միջազգային ասպարեզում կարողացել է բարձր արդյունքի հասնել, իսկ շատ հավաքներ կազմակերպելու համար համապատասխան չափի գումար է հարկավոր»:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ միջազգային ֆեդերացիան հնարավորություն է տալիս մարզիչներին վերապատրաստվելու համար առցանց քննություն հանձնել․
«Այս պահին մեր միջազգային ֆեդերացիան հնարավորություն է տալիս առցնաց քննություն հանձնելու և վերապատրաստվելու թե՛ մարզիչներին, թե՛ մրցավարներին։
Լևոն Ջուլֆալակյանն, ով նշանակվել է Երևան քաղաքի սպորտի և երիտասարդության բաժնի պետ, դիմել է ֆեդերացիային, որպեսզի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցների ձյուդոյի մարզիչների ցանկ ներկայացնենք, ինչը ողջունելի քայլ է, քանի որ շատ դեպքերում մարզիչը գրանցվում է ձյուդոյի մարզիչ, բայց սովորեցնում այլ սպորտաձև, իսկ ֆեդերացիան կարող է ճշգրիտ ասել, թե ով ով է։ Դա ճիշտ մոտեցում է։ Կան ձյուդոյի մարզիչներ, ովքեր այդ մարզչական տեղով այլ մարզաձևեր են մարզում, օրինակ` սամբո և այլն։ Ամենայն հարգանք ունենալով մնացած սպորտաձևերի նկատմամբ` մենք պետք է մեր սպորտաձևի շահերը պաշտպանենք, եթե այդ մարզիչների համար դժվար է ձյուդո մարզել, թող` իրենց տեղը զիջեն ուրիշներին»,-խոսքը ավարտեց նա։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44