Անքնությունը բավական տարածված խնդիր է, սակայն քչերին է հայտնի, թե որոնք են դրա առաջացման հիմնական պատճառները: Մասնագետների խոսքով՝ քնի տևողության ու որակի վրա կարող են բացասաբար անդրադառնալ անգամ առաջին հայացքից անկարևոր թվացող պատճառները, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու խուսափել նման գործոններից:
Անքնության պատճառ կարող է հանդիսանալ քնից առաջ ընդունած ալկոհոլը: Ընդ որում՝ վտանգավոր է անգամ փոքր քանակությամբ ալկոհոլը, ուստի երեկոյան ժամերին հարկավոր է խուսափել ոգելից ըմպելիքներից: Բանն այն է, որ թունդ ալկոհոլային ըմպելիքներն օգնում են ավելի արագ քնել, սակայն բացասաբար են անդրադառնում քնի որակի վրա: Ալկոհոլի հետևանքով բարձրանում է խռմփոցի հավանականությունն ու առաջանում է հաճախ միզելու ցանկություն, ինչը թույլ չի տալիս քնել ու հանգստանալ ինչպես հարկն է:
Բացի այդ, նորմալ հանգստին կարող է խանգարել նաև մարդու աշխատանքը, ուստի քնի խանգարումներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս աշխատանքային օրվա ավարտից հետո դադարել մտածել չկատարված առաջադրանքների մասին և չկազմել հաջորդ օրվա օրակարգը:
Քնի որակի բարձրացման հարցում կարևոր գործոն է հանդիսանում նաև գիշերը ննջասենյակում օդի ջերմաստիճանը: Մասնագետները խորհուրդ են տալիս քնել 16-19˚C ջերմաստիճանի պայմաններում, իսկ ավելի ցածր ջերմաստիճանի սիրահարները կարող են քնել անգամ 12˚C-ի պայմաններում:
Անքնությունից խուսափելու և ինչպես հարկն է հանգստանալու համար մասնագետները խորհուրդ չեն տալիս նաև մարզվել քնելուց առաջ, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է այն հորմոնների մակարդակը, որոնք թույլ չեն տալիս քնել: Սա է պատճառը, որ քնի խանգարումներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս երեկոյան ծանր մարզումները փոխարինել զբոսանքով ու հանգստացնող վարժություններով:
Քնի խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ նաև գաջեթները, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել դրանց գործածությունից քնելուց առնվազն մեկ ժամ առաջ: Բանն այն է, որ սմարթֆոնների ու այլ գաջեթների գործածությունը խանգարում է մելատոնինի արտադրությունն ու թույլ չի տալիս հանգստանալ ինչպես հարկն է:
Նյութի աղբյուրը՝ actualnews. org
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01