Մոսկվայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 27-ին տեղի են ունեցել 6-ից 10-րդ տուրերի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 8-րդ տուրում սպիտակներով հաղթանակ է տարել ռուսաստանցի Ալեքսեյ Սարանայի նկատմամբ: 10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ուժեղ է գտնվել ուկրաինացի Ալեքսանդր Զուբովից: 6-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Իրանը ներկայացնող Ալիրեզա Ֆիրուզիայի, 7-րդ տուրում՝ ռուսաստանցի Դմիտրի Բոչարովի, 9-րդ տուրում՝ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Լևոն Արոնյանն այժմ ունի 7 միավոր և բաժանում է 5-ից 15-րդ տեղերը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 6.5 միավորով բաժանում է 15-34-րդ տեղը: Զավեն Անդրիասյանը 6 միավորով բաժանում է 35-60-րդ տեղը: Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը ունեն 5.5 միավոր և բաժանում են 61-90-րդ տեղը: Մանուել Պետրոսյանը 5 միավորով բաժանում է 91-124-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակի առաջատարը նորվեգացի Մագնուս Կառլսենն է՝ 8 միավորով
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42