Առաջարկը, որ քաղաքացիները տեսանկարահանեն այն դեպքերը, երբ տնտեսվարողները չեն տրամադրում հսկիչ դրամարկղային կտրոններ, ֆիզիկական անձանց դարձնում է «գործ ներկայացնողներ», «գործ բստրողներ», իսկ քաղաքացիների կողմից տեսանկարահանումը հղի է շատ վտանգավոր հետևանքներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը:
«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է բազմաթիվ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով այնքան կեղծ իրավիճակներ ստեղծել, որ ՀԴՄ կտրոնների տրամադրումը վերահսկելու փոխարեն, այն դառնա չարիք հասարակության համար: Այն էլ մեր իրականության պայմաններում, որտեղ «պողոսները» շատ-շատ են»,- ասաց տնտեսագետը:
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է քաղաքացիների տեսանկարահանման հիման վրա տնտեսվարողին տուգանել ՀԴՄ չտալու համար: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ շարունակում է ահազանգեր ստանալ՝ տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոններ չտրամադրելու վերաբերյալ. «Կարծում եմ սա ճիշտ ճանապարհ է, սակայն իրավաբանները պետք է եզրակացություն տան, թե ինչքանով է այս գաղափարը հակասում է մեր կարգավորումներին, բայց պետք է գնալ այդ ճանապարհով, որովհետև խոսքն ազգային հարստության մասին է»,- ասել էր վարչապետը:
Ավելի վաղը ընդունվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արմեն Փամբուխչյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով նկարահանված ՃԵԿ խախտումների վերաբերյալ իրականացվող վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու» նախագիծը, որով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն կարող են արձանագրել ոչ միայն ճանապարհներին տեղադրված տեսախցիկները, այլև ցանկացած անձ, ով ունի տեսանկարահանող ու լուսանկարահանող որևէ սարքավորում:
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ պետությունը պետք է ունենա կանոնակարգման այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն կամ նվազագույնը կհասցնեն անհատի դերը վերահսկողական գործընթացում:
«Հասարակութունը պետք է զբաղված լինի ռացիոնալ, արդյունավետ գործունեությամբ: Հիմա ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր հիմնական գործը թողնի և զբաղվի դրանցով: Բացի այդ, փաստորեն, ուղեղային փոքր հնարավորություններ ունեցողներին, հոգով չար սուբյեկտներին հրավիրում ես գործունեության, որի հետևանքով ոչ թե նրանք օգուտ են բերում, այլ իրավիճակը խառնում են»,- նշեց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01