ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 18-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը: ՀՀ Քնբնչական կոմիտեից հայտնում են, որ 2020 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 03:50-ին, «Թալինի ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2002թ. ծնված Արտենի գյուղի բնակիչը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր եւ պնեւմոթորաքս» ախտորոշմամբ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 18-ամյա երիտասարդը տուժող է ճանաչվել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 18-ամյա երիտասարդը նշված վնասվածքները ստացել է 2020թ. հունվարի 4-ին՝ ժամը 2-ի սահմաններում Արտենի գյուղի տարածքում գտնվող չգործող ռեստորանի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում` դեպքի վայրի զննություն, վերցվել է հանցագործության գործիք դանակը, տուժողի հագուստները: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2001թ.: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նշանակվել են դատաբժշկական, հետքաբանական, քրեագիտական, գենետիկական փորձաքննություներ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44