2019 թվականն առանաձնանում է նրանով, որ մենք սկսեցինք վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներ հարուցել։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ «Ոմանք նոր բառ լսելով ասում են՝ ինչներիս է պետք, սա անծանոթ հայերեն է մեզ։ Մենք այնպես ենք անում, որ այդ հայերենն էլ հարազատ լինի։ Օրինակ՝ համակարգչով աշխատողների համար սովորական պետք է դառնար «հետարկել» բառ։ Զիփլայնի համար մեր հորինած եւ քվեարկությամբ հաղթած ճախրուղին շատ լավ բառ է եւ կարող է փոխարինել օտար բառին։ Ընդհանրապես նկատելի է, որ հասարակությունը օտար բառերի հարցում շահագրգիռ է, եւ հակադիր կարծիքներ կան, ոմանք ասում են՝ դռները լայն բացենք, ամեն ինչ ընդունենք, ոմանք ասում են՝ կանգ առնենք, փորձենք ստեղծել եւ նոր ներս թողենք, ոմանք էլ բոլորովին չեն վերահսկում չեն վերահսկում իրենց խոսքը, այդ ոմանք պաշտոնյաներ են, լրագրողներ, եւ շատ են կիրառում օտար բառեր, այդ պատճառով մենք հորդորակներ ենք տարածքում պարբերաբար, որտեղ ներկայացվում է օտար բառը եւ հայերեն համարժեքը։ Պետք է ասել, որ հանրությունը այս հարցում ուշադիր է եւ ընթերցումները մեծ են»,-նշեց նա։ Գյուրջինյանի խոսքով՝ 2019-ին 40 վարույթ է հարուցվել․ «2019 թվականը առանաձնանում է նրանով, որ մենք սկսեցինք վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներ հարուցել, փետրվարից սկսած մինչեւ դեկտեմբերի վերջ 40 վարույթ է հարուցվել վարչական դատարանում ոչ հայերեն ցուցանակների կամ գրառումների վերաբերյալ։ Բայց մենք չենք մոռանում, որ պիտի մարդկանց նաեւ իրազեկենք եւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք եւ այդպիսի 98 իրազեկող գրություններ ուղարկել պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ տարբեր կազմակերպություններին, բուհերին, որ գիտաժողովների լեզուն չլինի օտար լեզու, նաեւ հայերեն թարգմանություն ապահովեն, որ հայերենը շարունակի մնալ եւ զարգանալ գիտության լեզու»։
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
11:15 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03