Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների զգալի մասը կատարված է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը տեղեկացրեց, որ արդեն ընթանում են տանիքի աշխատանքները: Շուտով կսկսվեն շենքի ներքին հարդարման աշխատանքները: «Աշխատանքները մեծ թափով առաջ են գնում, հույս ունեմ, որ 2020 թվականին, վերջապես, կունենանք այն շենքը, որը տարիներ շարունակ երազել ենք ունենալ: Այստեղ մի հարց կա. կառուցապատողը պարտավորվել է անել շենքի հետ կապված բոլոր աշխատանքները՝ բացի բեմի մեխանիկական մասի, լուսային, հնչունային սարքավորումների ապահովումից: Դա համարվում է խիստ մասնագիտական, կառուցապատողը չի կարող զբաղվել: Հիմա մենք պետք է այդ խնդիրը լուծենք»,-ասաց Արման Նավասարդյանը: Լրագրողների այն հարցին, թե արդյոք կդիմե՞ն պետությանը այդ հարցում ևս աջակցելու համար, Արման Նավասարդյանը նշեց, որ չի ցանկանում պետությանը նեղ վիճակի մեջ դնել: Նա փորձում է գտնել հովանավորներ, արդեն որոշ կազմակերպությունների դիմել է, որոշների հետ էլ կապի մեջ կլինի առաջիկայում: Ըստ նախնական տվյալների, մոտավորապես 500 հազար ԱՄՆ դոլարի մասին է խոսքը: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2019 թվականի մարտին, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շենքը գտնվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44