Մինչեւ 2018-ի հունվարի մեկը հարկ վճարողներից գանձված գերավճարները դրանք անցումային գերավճարներն են, որոնք նախորդ տարիներին հաշվարկվել է որպես հարկային եկամուտ. մենք ունենալով բյուջետային աննախադեպ կատարողականի ցուցանիշներ, մենք 132,7 մլրդ դրամի ժառնգված պարտքերը մարել ենք հասցնելով 5,9 մլրդ դրամի: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ այսինքն իրենք 128 մլրդ դրամ վերադարձրել են հարկ վճարողներին՝ այդ չափով հարկեր չպահանջելով նրանցից:
«Մենք ժառանգել ենք նաեւ 143 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկի գծով պարտքեր, որոնք կոչվում են դեբետային գերավճարներ: Այդ պարտքն այսօր կազմում է 70,7 մլրդ դրամ: Այսինքն 2019-ին կարողացել ենք 75,4 մլրդ դրամով նվազեցնել այդ պարտքը հարկ վճարողներին:
Ստացվում է, որ 2018-ին հարկ վճարողներին ունեցել ենք պարտք 275,7 մլրդ դրամ, որից անցումային գերավճարի գծով՝ 132,7 մլրդ դրամ եւ դեբետային գերավճարի գծով 143 մլրդ դրամ, իսկ արդեն 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ պարտքը կազմում է 76,6 մլրդ դրամ:
Վարչապետը հայտարարել է, որ երկու տարում հնարավորություն ունենք հարկային եկամուտներն ավելացնել 30-40 տոկոսով: Մենք արդեն նշեցինք, որ շուրջ 200 մլրդ դրամ հետ ենք վերադարձրել հարկ վճարողներին, դրանով նվազեցնելով մեր բյուջետային փաստացի կատորողականի ցուցանիշը:
Եթե տեսնենք, որ 2017-ի փաստացի կատարողականը եղել է 1 տրլն 158 մլրդ դրամ, ապա 2019 թվականի 1 տրլն 464 մլրդ դրամից հանելով դա, մենք ստանում ենք փաստացի այն եկամուտը, որ 2 տարվա համար գերակատարումը կազմում է փաստացի 306 մլրդ դրամ: Եթե այդ 306 մլրդին գումարում ենք այդ 200 մլրդ դրամը, ստացվում է 506 մլրդ դրամ: Եթե այդ 506 մլրը բաժանենք 2017 թվականի բյուջեի եկամուտների ցուցանիշին, մենք կունենանք 44 տոկոս եկամուտների աճ»,-ընդգծեց Անանյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01